Հոգեբանության XVII եվրոպական կոնգրես

Հետամուտ լինելով հոգեբանության ոլորտում կատարվող բոլոր նորարություններին` 2022 թվականի հոգեբանության եվրոպական օրերին Սլովենիայի սրտում` Լյուբլյանայում մասնակցեցինք նաև մենք: Քիչ է ասել մասնակցեցինք, երեք գիտական զեկույց, երեք պրեզենտացիա:Համաեվրոպական գիտաճանաչողական 17-րդ համաժողովին մեր մասնակիցների կողմից ներկայացվեց հետամուսնալուծության փուլում հոգեբանական այն դժվարությունները, որոնք հետագայում խեղում են երեխայի ճակատագիրը, նրան դարձնում հոգեբանորեն <<հաշմանդամ>>։ Ի դեպ, նշված թեմայով կենտրոնն արդեն 5-րդ աշխատանքն է տպագրում միջազգային գիտաժողովներում։ Հոդվածում ամփոփված են 300 ընտանիքների հետ անցկացված 10 տարվա հետազոտական աշխատանքներ, որոնցից 220-ի հետ պահպանվել է հետադարձ կապ 5 տարի շարունակ։ Հոդվածը ներկայացվել է և ստացել տպագրման հավաստագիր։Ի դեպ, թիմը եղավ Ամստերդամի զգայական կենտրոններում, ծանոթացավ արտ թերապիայի նորարարություններին, իսկ Վիեննայում Ֆրեյդի տուն-թանգարանը ճանաչողական էր և նոր քննարկումների առիթ դարձավ:


Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար