Մեր Մասին

Ժեստ Հոգեբանական Կենտրոնը հանդիսանում է բազմամյա հարուստ փորձ ունեցող, ազգաբնակչությանը հոգեբանական, լոգոպեդական, իրավաբանական ծառայություններ մատուցող համակարգված օղակ: Կենտրոնի առաքելությունն է՝ զարգացնել հայ հոգեբանական միտքը, հոգեբանական հասանելի ծառայություն մատուցել հասարակության բոլոր շերտերին՝ անկախ տարիքից և սեռից: Կենտրոնն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից հետևում է հոգեբանի սկզբունքներին՝ պահպանելով գաղտնիությունը, չխախտելով չվնասելու սկզբունքը, տեսագործնական ամուր կապը, որի արդյունքում ստեղծվեց Ժեստ Հոգեբանական Զինանոցը: Կենտրոնը ընտանեկան հոգեթերապիայի շրջանակներում աջակցել է բազմաթիվ հայ ընտանիքների դուրս գալ կոնֆլիկտային և ճգնաժամային իրավիճակից: Մանկան հոգեթերապիան ևս զարգանում է օրեցօր՝ իր հիմքում կրելով հայ երեխայի հոգեբանական, տարիքային առանձնահատկությունները: Բազմաթիվ սեմինարներ, վարպետաց դասեր, կլոր-սեղան քննարկումների արդյունքում ստեղծվել են հայատառ հոգեբանական ձեռնարկներ, թեսթերի հանրագիտարան, թերապևտիկ տեխնիկաների շտեմարան:

x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար