<<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը պարբերանար մասնակցելով միջազգային գիտաժողովների՝ կարևորում է մասնագետների վերապատրաստման նման ձևաչափը։ Այս անգամ էլ մեր բարեկամ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հյուրընկալ տանիքի տակ էինք և մասնակցում էինք 2024 թվականի կարևորագույն միջազգային ֆորմատի գիտաժողովի, որը նվիրված էր ժամանակակից գիտակարգերում հետազոտությունների արդի մարտահրավերներին։Բավականին մեծ տեղ էր հատկացված արհեստական բանականությանը, մանկավարժության և հոգեբանության արդի հիմնախնդիրներին։ Ակադեմիկ Ն․ Հակոբյանը ողջունեց միջազգային փորձագետներին, արտերկրից ժամանած հյուրեին։ Կարևորեց հոգեբանության ժամանակակից մոտեցումների տեղայնացումը և դրանով իսկ հասարակության մեջ շատ խնդիրների կանխարգելումը։Գիտական աշխաուժության մթնոլորտում քննարկվեցին թվային տեխնոլոգիաների և հոգեբանական տարբեր խնդիրների հարաբերակցությունը։Ուրախալի էր և հետաքրքրաշարժ լաբորատոր հետազոտությունները մանկավարժների հետ կապված։ Տեղին է հիշատակել հայկական փորձը լաբորատոր հետազոտությունների շրջանակում, ինչը առաջիկայում կներկայացվի մեր մասնագետների կողմից Չեխիայի համաժողովում։