Մեդիտատիվ տեխնիկաների արդյունավետությունը հոգեբանի աշխատանքում։ Ինքնընդունման մեդիտացիա

Ժեստ հոգեբանական կենտրոնի յութուբյան պաշտոնական էջում արդեն 5 տարի և ավել կարող եք հանդիպել բազմաթիվ օգտակար մեդիտացիաների՝ 

  • Ներման մեդիտացիա,
  • Ինքնաներման մեդիտացիա,
  • Բացասական հույզերից ազատվելու մեդիտացիա,
  • Ինքնավստահության մարզման մեդիտացիա,
  • Հոգանածության արտանետման մեդիտացիա,
  • Դժվարությունների հաղթահարման մեդիտացիա,
  • Հղիների համար մեդիտացիա,
  • Տագնապի հաղթահարման մեդիտացիա,
  • Անքնության հաղթահարման մեդիտացիա,
  • Կենսական էներգիա հավաքելու մեդիտացիա
  • Ինքնընդունման մեդիտացիա։

Մարմնի լիցքաթափման, հույզերի կարգավորման ու մտքերի կենտրոնացման միջոցով իրականացվում է մեդիտացիա, որի նպատակն է ազատվել բացասական զգացմունքներից, որոնք զգում եք կոնկրետ մարդու նկատմամբ, ով ամենաշատն է ձեզ ցավ, տրտմություն ու տառապանք պատճառել։ Ամեն անգամ հիշելիս այդ մարդուն, կամ նրա ասած խոսքերն ու արարքները ձեր նկատմամբ, դուք զգում եք դառնություն, հուզմունք ու միմիայն բացասական զգացմունքներ, որոնք թունավորում են ձեր կյանքը։ Ձեզ անհրաժեշտ է ներել այդ մարդուն, քանի որ ներելը՝ դա ճանապարհ է դեպի ազատություն, դեպի ձեր սեփական ազատություն։ Պարզապես հարկավոր է ընդունել նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա, և նրա արածներն ընդունել որպես դաս, և ընդունել այդ դասն արժանապատվորեն։ Սիրով ու շնորհակալությամբ ներել ադ մարդուն ու ձեռք բերել հոգեկան խաղաղություն ու ներդաշնակություն։ Ամբողջությամբ ջնջել այդ մարդու նկատմամբ ունեցած բացասական հույզերը՝ դարձնելով ձեր անցյալը լուսավոր ու հրաշալի, ազատագրվել ցավոտ ապրումների ծանր բեռից, շնչել թեթև ու ազատ։ Ներել նրան ձեր հանդեպ կատարած բոլոր արաքներն ու մտքերը, ներել նրան ողջ ձեր անցյալը, ներկան ու ապագան, ամբողջովին մաքրելով ձեր վիրավորանքներն ու բացասական զգացողությունները։ Ներել՝ հոգում ունենալով սեր ու լույս, սիրել մարդկանց առանց նախապայմանների, լիարժեք ազատագրվել անցյալի խնդիրներից։ Ներել ու սիրել կյանքը, սիրել ինքներդ ձեզ՝ այդ կյանքում։

Մեդիտատիվ տեխնիկաների նպատակն է՝ լրացուցիչ տեխնիկայի միջոցով աջակցել հաճախորդին, որպեսզի նա կարողանա գիտակցել, տեսնել և ճանաչել սեփական ռեսուրսները։ Խորքային հոգեթերապիայի ժամանակ ինքնաճանաչման նպատակով մեդիտացիաները օգնում են ավելի խորը տեսնել ներքին խնդիրները և հաղթահարման ելքերը։ 

Մեր կողմից ստեղծված 12 մեդիտացիաները համարում ենք աշխատանքային, կիրառելի և գործուն, քանի որ անցել են տեղայնացման փուլային ճանապարհ, թեմայի և տեսքտի ընտրությունից մինչև տեխնիկական լուծումներ։

Վերջին աշխատանքային մեդիտացիան նվիրված է ինքնընդունմանը, որը թերևս մանկական տարբեր խնդիրների և տարբեր իրավիճակների արդյունքում շատ կարևոր է անձնային աճ գրանցելու համար։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար