Զայրույթի կառավարումը որոշակի դժվարություններ է ներկայացնում: Մտածողության և գործունեության վրա այս հույզերի չկառավարվող ազդեցությունը կարող է հարմարման լուրջ խնդիրներ ստեղծել, կարող է հանգեցնել հոգեբանական համախտանիշների առաջացմանը:
Որոշ տվյալներ կան, որ հույզերի արտահայտությունը կարևոր դեր է խաղում միջանձնային ագրեսիայի մեջ: Ազդեցություն է գործում նաև շփման մեջ մտած կողմերի ֆիզիկական մոտիկությունը և տեսողական կապը: Անհրաժեշտ են հետագա ընդարձակ հետազոտություններ` նախքան մենք կհասնենք ապակառուցողական ագրեսիայի լիարժեք ըմբռնման և նրա կարգավորման հնարավորության:
Զայրույթի առաջացման միանգամայն սովորական, թեև, հնարավոր է, ոչ համընդհանուր պատճառ է հանդիսանում ֆիզիկական կամ հոգեբանական խոչընդոտների առկայության զգացումը` մի բանի հասնելու ճանապարհին, որը մենք շատ ենք ուզում: Այդպիսի խոչընդոտներ կարող են լինել ֆիզիկական արգելքները, կանոնները, օրենքները կամ էլ սեփական անընդունակությունը: Եթե խոչընդոտները աննշան են կամ ոչ ակնհայտ, անմիջական արձագանքը կարող է զայրույթով չարտահայտվել: Սակայն եթե ինչ-որ պատնեշ իսկապես խանգարում է հասնել անսահման ցանկալի նպատակին, ապա անպայման, վաղ թե ուշ զայրույթ կառաջանա: Զայրույթի ցածր մակարդակները կարելի է ճնշել երկար ժամանակ, ինչը հանգեցնում է առողջության համար ունեցած մեծ վնասների և զայրույթի ծայրահեղ դրսևորումների բարձր ռիսկի:
Զայրույթի այլ պատճառները ներառում են անձնական վիրավորանքը, ամենօրյա ֆրուստրացիաները, հետաքրքրության կամ ուրախության վիճակի ընդհատումը, խաբեությունը, կամքին հակառակ ինչ-որ բան անելու հարկադրվածությունը: Թեև թվարկված պատճառները զայրույթ են առաջացնում շատերի մոտ, դրանք, սակայն, անկասկած անհատական են և կախված են զայրույթն առաջացնող պատճառի զարգացման մակարդակից: Դրա հետ մեկտեղ` այդ պատճառներից մի քանիսը կարող են նպաստել, բացի զայրույթից, նաև այլ պատճառների առաջացմանը: Զայրույթի բնածին արտահայտությունների ժամանակ ճակատի մկանները շարժվում են դեպի ներս և ցած` ստեղծելով աչքերի մռայլված և սպառնալից արտահայտություն, որոնք սևեռված են զայրույթի օբյեկտի վրա: Ռունգերը լայնանում են, և քթի եզրերը թեթևակի բարձրանում են: Շրթունքները շարժվում են և ձգվում են դեպի հետ` ուղղանկյուն ձև ընդունելով և մերկացնելով սեղմված ատամները: Դեմքը հաճախ կարմրում է:
Երեխաները աստիճանաբար սովորում են մասամբ թաքցնել կամ քողարկել զայրույթի արտահայտությունները: Զայրույթի անհատական արտահայտությունները կարող են նշանակալի չափով փոփոխվել, սակայն անհատի դեմքին զայրույթի վիճակում գրեթե միշտ կարելի է տեսնել զայրույթի արտահայտման բնածին բնական բաղադրիչներից մի քանիսը:
Զայրույթի ժամանակ արյունը «եռում» է, դեմքն այրվում է, մկանները լարված են: Մարդը զգում է իր ուժը և ցանկանում է հարձակվել զայրույթի աղբյուրի վրա: Որքան ավելի ուժեղ է զայրույթը, այնքան ավելի ուժեղ և էներգիայով հարուստ է իրեն զգում անհատը, և այնքան ավելի մեծ է ֆիզիկական գործողությունների դիմելու պահանջմունքը: Ցասման պահին էներգիայի կենտրոնացումը այնքան մեծ է, որ նա պայթում է, եթե ինչ-որ կերպ չի ճնշում իր զայրույթը:
Հետ