ԶԱՅՐՈՒՅԹ ԹԵ՞ ԶԶՎԱՆՔ

Մի շարք դեպքերում ոչ մեծ, վերահսկվող զայրույթը կարող է որոշակի հոգեբանական ուժի (սեփական անձի հանդեպ հավատի) աղբյուր հանդիսանալ, որն անհրաժեշտ է, եթե անհրաժեշտություն է ծագում օրինակ, խոսել` պաշտպանելով ինքդ քեզ: Գոյություն ունեն կլինիկական և փորձարարական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ համապատասխան ձևով արդարացի զայրույթի արտահայտման անընդունակությունը կարող է խանգարել հստակ մտածողությանը, վատթարացնել հարաբերությունները և հանգեցնել հոգեմարմնական խախտումների:

Զզվանքը շատ առումներով կապված է զայրույթի հետ, սակայն այն ունի մի շարք տարբերիչ առանձնահատկություններ: Այն ինքնին այնքան վտանգավոր չէ, որքան զայրույթը: Ֆիզիակական կամ հոգեբանական իմաստով քայքայված կամ փչացած բաները զզվանք են առաջացնում: Որոշ տեսություններ պնդում են որ զզվանքը առաջացել է քաղցից և նրա հետ կապված վարքից:

Զզվանքի արտահայտությունը ներառում է վերին շրթունքի բարձրացում և քթի կնճռոտում: Դա այնպիսի տպավորություն է ստեղծում, թե աչքերը շիլ են: Զզվանքի զգացումը նման է սրտխառնուքի և բերանում տհաճ համի զգացողությանը: Եթե զզվանքը շատ ինտեսնիվ է, այն իսկապես կարող է սրտխառնուք առաջացնել: Մարդն ուզում է հեռացնել զզվանքի օբյեկտը կամ ինքը հեռանալ նրանից:

Ի տարբերություն զայրույթի` զզվանքի ժամանակ հետաքրքրությունը նշանակալիորեն ավելի ցածր է, իսկ տառապանքը` ավելի բարձր: Կարելի է ենթադրել, որ զայրույթի օբյեկտը ուշադրությունն ավելի ուժեղ կերպով է ընդգրկում, քան զզվանքի օբյեկտը, որը, ավելի շուտ, պետք է նպաստի ուշադրության տեղափոխմանն ինչ-որ այլ բանի վրա: 

Երբ ինչ-որ բան զզվանք է առաջացնում մեր մեջ` մենք ձգտում ենք հեռացնել այդ օբյեկտը կամ փոխել այն այնպես, որ նա դադարի զզվելի լինելուց: Էվոլյուցիայի գործընթացում զզվանքը, հավանաբար, նպաստել է միջավայրի սանիտարական վիճակի պահպանմանը և կանխել է փչացած սննդի ու վարակված ջրի օգտագործումը: Հնարավոր է նաև, որ զզվանքը դեր է խաղում մարմնի հիգիենայի մեջ. կեղտոտ մարմնի հոտը և կեղտոտ տեսքը կարող են զզվելի լինել ինչպես ինքդ քեզ, այնպես էլ` ուրիշների համար:

Զզվանքը կարող է ուղղված լինել անձին կամ գաղափարին, ներառյալ նաև` սեփական: Զայրույթով ուղեկցվող զզվանքը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ զայրույթը կարող է առաջացնել «հարձակում», իսկ զզվանքը` «ազատվելու» ցանկություն: Զզվանքը, ինչպես և զայրույթը, կարող է ուղղված լինել սեփական անձի դեմ` իջեցնելով ինքնագնահատականը և ինքնադատապարտում առաջացնելով: Դեպրեսիայով տառապող հիվանդների և համեմատաբար առողջ մարդկանց համեմատությունը ցույց է տվել, որ առաջինները բնութագրվում են հենց իրենց ուղղված զայրույթով և զզվանքով:

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար