Ընտանեկան հոգեբանի դպրոց

Ընտանիքը համակարգ է։ Իսկ յուրաքանչյուր համակարգ ունի իր օրենքները, իր դինամիկան և իր թաքնված լարվածությունները։

«Ժեստ» հոգեբանական Զինանոցի Ընտանեկան հոգեբանի դպրոցը ստեղծվել է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորքային, գործնական և համակարգային մոտեցմամբ աշխատել ընտանիքների հետ՝ ոչ միայն տեսնելով խնդիրը, այլ կարողանալով այն փոխակերպել։

Դպրոցի կառուցվածքը՝ 3 հիմնական փուլ

1️․Խնդրի ախտորոշում

Մասնակիցը սովորում է.

  • Ճանաչել ընտանեկան դինամիկան
  • Տարբերակել մակերեսային և խորքային կոնֆլիկտները
  • Օգտագործել մասնագիտական գործիքներ՝ հստակ և հավաստի տվյալներ ստանալու համար
  • Ձևակերպել ընտանեկան խնդիրը համակարգային լեզվով

2️․ Անհատական խորհրդատվություն

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ առանձին աշխատանքի մեթոդաբանություն.

  • Հարցազրույցի կառուցվածք
  • Դիմադրությունների բացահայտում
  • Անձնական պատմության և ընտանեկան սցենարի կապի վերլուծություն
  • Սահմանների և դերերի վերաձևակերպում

3️․ Ընտանեկան հոգեթերապևտիկ գործընթաց

  • Համակարգային ընտանեկան թերապիայի փուլային կառուցվածք
  • Կոնֆլիկտների կարգավորում
  • Նոր հաղորդակցման ձևերի ներդրում
  • Արդյունքների ամրապնդում և հարաբերությունների վերակառուցում

Մեթոդաբանական հիմք

Դասընթացի հիմքում ընկած է համակարգային մոտեցումը, որը թույլ է տալիս ընտանիքը դիտարկել որպես ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր անդամի վարքը պայմանավորված է ընդհանուր համակարգի դինամիկայով։

Փաթեթում ներառված բոլոր տեխնիկաները․
✔Կիրառվում են «Ժեստ» հոգեբանական կենտրոնում
✔Փորձարկված են գործնական աշխատանքում
✔Ադապտացված են հայ ընտանիքների առանձնահատկություններին

Ո՞ւմ համար է այս դպրոցը

  • Գործող հոգեբանների
  • Խորհրդատուների
  • Հոգեթերապևտների
  • Սոցիալական աշխատողների
  • Ընտանիքների հետ աշխատող մասնագետների

Ընտանեկան հոգեբանի դպրոցում ուսանելու 3 ամիսները ձեզ կտան գործնական հմտություններ, հստակ կառուցվածք ընտանեկան աշխատանքի համար, մասնագիտական գործիքակազմ, վստահություն բարդ ընտանեկան դեպքեր վարելու հարցում, վրական կիրառելի տեխնիկաներ։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար