Շատ հաճախ մայրերի գերտագնապայնությունը նպաստում է երեխաների մոտ հոգեբանական խնդիրների առաջացմանը: Այդ խնդիրները մեծանում են երեխաների հետ, անգամ պատճառ դառնում նոր կայացած ընտանիքներում հարաբերությունների վատթարացմանը: Տարբեր անձանց մոտ տագնապային, նյարդային վիճակների հիմքում նույնպես կարող ենք դիտարկել մայրերի տագնապայնությունը և գերխնամքը:
Այժմ ներկայացնենք օրինակ՝ մայրն ամեն ինչ անում է, որ որդին վատը չդառնա, սակայն այդ մտադրությունները ի վերջո բերում են հակառակ արդյունքի: Երեխան մեծանում է՝ անընդհատ գտնվելով մտածմունքների մեջ` արդյոք ես վատը չեմ լինի: Այսպիսով, ձևավորվում է օբսեսիվ-կոմպուլսիվ բնավորություն, և երեխան ամբողջ կյանքի ընթացքում երկմտանքի մեջ է գտնվում՝ արդյոք այս կամ այն իրավիճակում նա վատը չէ: Եթե մարդու կյանքում որոշակի իրավիճակ է լինում, որտեղ նա իրեն վատ որդի կամ հայր է համարում, նրա մանկական ներքին լարվածությունը մեծանում է. որն էլ ազդում է ընտանեկան հարաբերությունների վրա, և նյարդահոգեբանական խնդիրների առաջացման հիմք է հանդիսանում:
Հետ