ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... ՀԱՐՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ...


Սիրելի ծնողներ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ձեր երեխային կարող եք տանել հոգեբանական կենտրոն և երեխաների լուսանկարներն ու աշխատանքային ընթացքը հայտնվեն բաց սոցիալական տիրույթում: 
Շատ ծնողներ, գուցե բավական հիացմունք արտահայտեն այդ թեմայի հետ կապված, երբ տեսնեն իրենց փոքրիկի նկարը որևիցե հոգեբանական կենտրոնի պատին, սակայն ինչքանո՞վ է ճիշտ մոտեցումը այդ երեխայի հանդեպ, մի՞թե չեն ոտնահարվում երեխայի իրավունքները, մի՞թե իր խնդիրները հանրային բնույթ չեն կրում...
Այս ցավոտ թեմայի հետ կապված լռում են բոլորը: Հոգեբանական աշխատանքի հիմնային օրենքներից մեկը հանդիսանում է այցելուի խնդրի և անձի գաղտնիության պահպանումը: Հոգեբանական աշխատանքն իրենց ներկայացնում է բավական նուրբ գործընթաց: 
Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին, խնդիրն վտանգավոր է դառնում:
Առավել հաճախ՝
-Ոտնահարվում են երեխաների իրավունքները, 
-Կարող են հետագայում առաջ բերել բազմաթիվ բարդույթներ, 
-Դառնում են գովազդային գործիք զարգացման և հոգեբանական կենտրոնների համար:
Մնացած խնդիրներն արտահայտվում են ըստ երեխայի հոգեբանական յուրահատկությունների:
Յուրաքանչյուրիս համար բավական բարդ է նստել հոգեբանի աշխատասենյակում և խոսել սեփական խնդիրների մասին, սակայն կարելի է ենթադրել, թե որքան բարդ է այն երեխայի վիճակը, ում խնդիրը բարձրաձայնվում է:
Նկարագրված խնդիրը հաճախ կարելի է շփոթել բարեգործական նպատակներով տարածվող նկարների և նյութերի հետ, սակայն պետք է նշել, որ բարեգործական նպատակներով տարածվող լուսանկարներն օգնության կանչ են ու ի վերջո շահում է երեխան:
Իսկ զարգացման և հոգեբանական կենտրոնների դեպքում երեխան ծառայում է որպես գովազդային գործիք:
Տարիներ հետո երեխաներն առավել խորը կզգան այսօրվա խնդիրը...

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար