ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 2. Տեսողության խանգարում ունեցող երեխաներին պետք է ադապտացել միջավայրի հետ

Փոխգործունեության մեր առաջին փորձերը իրականանում են ծնողների կամ դաստիարակների հետ: 
Տեսողության խանգարումը կամ բացակայությունը, հատկապես եթե ուղեկցվում են զարգացման այլ խանգարումներով, կարող են բացասական ազդեցություն թողնել սոցիալական փոխգործունեության վրա՝ հատկապես զարգացման վաղ փուլում։ 
Չտեսնող կամ թույլ տեսնող երեխան, օգտագործելով լսողությունը, շոշափելիքը կամ մնացորդային տեսողությունը կարող է ստեղծել վստահություն։ 
Չտեսնող-չլսող երեխայի համար աշխարհն ավելի անկանխատեսելի է, քան տեսնող երեխայի համար։ 
Միջավայր 
Անհրաժեշտ է ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ երեխան կարող է ազատ տեղաշարժվել և անհրաժեշտ է նաև երեխային օգնել անվտանգ և ապահով զգալու տվյալ միջավայրում։ 
Կարևոր է՝ երեխայի հետ շփման ժամանակ հաշվի առնել երեխայի նախասիրությունը։ Արդյունավետ հաղորդակցման համար շատ կարևոր է ֆիզիկակական հարմարավետությունը և դիրքի ընտրությունը։ Եթե երեխան չի հասկանում թե որտեղ, ինչ տարածության մեջ է ինքը վախենում է, որ կընկնի, անհնար է նրա ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ բանի վրա։ 
ՈՒսուցման մատչելիություն
Տեսողության խանգարումը պահանջում է, որպեսզի հաշվի առնվի տեսողության խանգարման աստիճանը, ցուցաբերվի անհատական մոտեցում՝ Բրաելյան համակարգով գրքեր, ցուցադրվող նյութերը լինեն խոշոր ձևավաչափով և վառ գույներով: Շտկողական աշխատանքների ուսումնական գործընթացում անհրաժեշտ են՝ մեծ շրիֆտով տառեր, ձայնային առարկաներ, որոնք առավել մատչելի կդարձնեն նյութի կիրառումը: Կարևոր է կիրառել դիդակտիկ նյութեր: 
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար