Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարում ունեցող երեխաների կրթության ու դաստիրակության մասին:
Տեսողության խանգարում ունեցող երեխաների դասակարգումը ըստ Մ.Ն. Զեմցովայի:
«Կույր երեխաներ»
«Մնացորդային տեսողությամբ երեխաներ»
«Թույլ տեսնող երեխաներ»
Կույր երեխաներ-տեսողության սրությունը 0-04 է:
0 տեսողության կույրեր բացարձակ (տոտալ) կույրեր են:
0,04 տեսողության սրությամբ երեխաներ մնացորդային տեսողությամբ կույրեր են: Մնացորդային տեսողություն ունեցող երեխաները չեն կարող երկարատև կարդալ մեծ տառաչափերով գրվածը քանի որ առաջանում է տեսողության հոգնելիություն:
Կույրերին, ըստ տեսողության սրության խանգարման աստիճանի, բաժանվում են հետևյալ խմբերի՝
Տոտալ կամ բացարձակ կույրեր.
Կույրեր, ովքեր ունեն լուսազգացողություն:
Այս երեխաները տեսնում են միայն լույսը, այսինքն՝ տարբերակում են լույսը մթությունից:
Կույրեր, ովքեր ունեն լուսազգացողություն:
Այս երեխաները տարբերում են ոչ միայն լույսը ստվերից, այլ նաև գույները:
Կույրեր, ովքեր ունեն նորմալ տեսողության սրության հազարերորդական մաս (0,005-ից մինչև 0,009): Այս դեպքում կարող են տեսնել ձեռքի շարժումը դեմքի առաջ, շատ մոտ տարածությունից տարբերում են գույները, առարկաների ուրվագծերը: