ՏԱԳՆԱՊ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԻՑ

Անորոշությունն ապագային ուղղված հստակության բացակայությունն է, որի ժամանակ ապագային ուղղված տեղեկատվությունը մեր կողմից չի ենթարկվում վերահսկողության և չենք կարողանում հստակ գնահատել իրավիճակը։

Նևրոզի հիմքում անորոշության հանդեպ անկարողությունն է, որն առաջացնում է ներքին կոնֆլիկտ / Զ․ Ֆրեյդ/։

Անորոշությունն ուղղված է ապագային՝ պայմանավորված մեր սպասումներով։ Տագնապն առաջանում է ի պատասխան անիրական վտանգի, որի ժամանակ մենք հաճախ դիմում ենք ոչ թե գործողության, այլ փախուստի։ Վտանգի հանդեպ տագնապային փախուստը որպես վերաբերմունք ձևավորվում է դեռևս մանկության տարիներից, երբ երեխային այս կամ այն վտանգից պաշտպանելու համար մեծահասակները նրան սովորեցնում են փախչել՝ հետևյալ արտահայտություններով․ «վայ ցուրտ է, վայ մութ է, վայ բարձր է և այլն»։ Այնինչ դեռ մանկության տարիներից երեխային մեծահասակները պետք է սովորեցնեն հմտություններ հաղթահարելու դժվարությունները, այլ ոչ դրանցից փախչել, այլ կերպ ասած՝ տալ երեխաներին գործիքներ, որոնցով վերջիններս կհաղթահարեն դժվարությունները։

Անորոշությունն ուղղված է ապագային, ապագայի սպասումներին, երբ առաջանում են վախեր, որ այդ սպասումները կարող են չիրականանալ։ Ո՞ր դեպքում կարող են մեր սպասումները չիրականանալ, այն դեպքում, երբ պատկերացնում ենք, որ առջևում կարող են լինել փոփոխություններ, որին պատրաստ չէինք, որը չէինք պլանավորել։ Ահա այստեղ շատ կարևոր է դառնում, թե մենք ինչպես ենք ընկալում մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները։ Շատ հաճախ մենք մեր ողջ էներգիան ծախսում ենք նրա վրա, որպեսզի պահպանենք այն ամենն, ինչ չենք ցանկանում կորցնել, այնինչ անհրաժեշտ է մեր կյանքում եղած փոփոխությունների մեջ մեզ համար անել դրական եզրահանգումներ, չփախչել և չմերժել իրականությունը։ Տագնապ անորոշությունից, այլ կերպ ասաց վախ ապագայից, որի փոխարեն այն, ինչ ունենք ներկայում, այստեղ և հիմա, մեր կյանքն է։ Ապրելով ապագայի վախերով՝ մենք չենք ապրում նաև մեր ներկան։

   

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար