«Ժեստ» հոգեբանական կենտրոնը մշտապես անցկացնում է մեծ կազմակերպություններում մթնոլորտի և անձնակազմի հոգեբանական գնահատում, իրականացնում գնահատման արդյունքում դուրսբերված խնդիրների հետ հոգեբանական և թիմակառուցման աշխատանք՝ համաձայն նախապես մշակված ալգորիթմի։
2023թ․-ի ընթացքում տասնյակ կազմակեչպություններում տարված աշխատանքների արդյունքները, դիտարկումները թույլ են տալիս առանձնացնել հետևյալը՝ այն աշխատակիցները, ում մոտ սթրեսակայունությունը բարձր է, նևրոտիկ ախտանիշների ցուցանիշը ցածր է /Հեկա Հեսի «Նևրոզի ախտորոշման» մեթոդիկա և Կ․ Շրայների «Սթրեսակայունության» հարցարան/, ինչը վկայում է այն մասին, որ անձի հարմարվողականությունը իրավիճակին ընթանում է հարթ, երբ վերջինս արհեստական դիմադրություն չի ստեղծում «իրեն խանգարող մտքերով»։
Մեծ կազմակերպություններում սպասարկման ոլորտի աշխատակիցների մոտ գնահատել ենք նաև ագրեսիայի աստիճանը, քանի որ սթրեսային իրավիճակներն ինքնին կարող են հանգեցնել անձի մոտ ագրեսիայի, ինչպես նաև ագրեսիան իր հերթին աշխատանքը կարող է դարձնել սթրեսային։
Մեծ կազմակերպություններում աշխատակիցների ագրեսիայի աստիճանը որոշելիս բախվեցինք հետևյալին՝
2024թ․ի ռազմավարական պլանավորման ժամանակ առաջատար ենք համարում ուսումնասիրության արդյունքում դուրս բերված սթրեսի հետևյալ աղբյուրները՝
-Ներընտանեկան խնդիրներ
-Անբավարարվածության զգացում
-Ֆինանսի ոչ ճիշտ տնօրինում, որի արդյունքում «Աշխատանքիս արդյունքը չեմ տեսնում» միտքը
Ե՞րբ կարող են հոգեբանական սխեմաներն աջակցել Մարդկային Ռեսուրսների Կառավարմանը
Մեծ կազմակերպություններում մեր կողմից առաջարկվող հոգեբանական սխեմաները նպատակ ունեն նախ բացահայտել, վերհանել նոր կադրերի մոտ առկա հոգեբանական խնդիրները և անձնային որակները, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ կազմակերպության վրա, այնուհետև արդեն իսկ աշխատող կադրերի դեպքում իրականացնել ճիշտ հետադարձ կապեր, որոնք հնարավորություն կտան աշխատակիցներին լինել լսելի, արտահայտվել, դառնալ «կանխատեսելի» գործատուի համար։
Մեծ կազմակերպություններում մեր կողմից առաջարկվող թիմակառուցմանն ուղղված սխեմաները բացահայտում են առկա խնդիրները, դրանց առաջացման ներքին և արտաքին պատճառականությունները և տալիս կառուցողական լուծումներ։
Հետադարձ կապերի վերլուծություն
Մեծ կազմակերպություններում աշխատակիցների մոտ հոգեբանական թիմի հետ առաջին հանդիպման ժամանակ նկատելի է լարվածություն, անորոշություն, որը, սակայն, հաղթահարվում է առաջին րոպեներից հետո, երբ աշխատակիցների կողմից հոգեբանի կերպարի և հոգեբանական աշխատանքի մասին պատկերացումները փոխվում են, վերջիններիս կողմից հնչում է հետևյալը՝ «Ե՞րբ ենք ունենալու հաջորդ հանդիպումը», «Է՞լ ինչ լավ ծրագրեր ունեք մեզ համար», «Նման հանդիպումների անհրաժեշտությունը զգում ենք», «Ինձ նորովի բացահայտեցի»․․․
Հետ