Շիրակի պետական համալսարանում կայացած «Մանկան հոգեբանության ժամանակակից խնդիրները» կոնֆերանսի ժամանակ հնչեցին զեկույցներ մեր մասնագետների կողմից՝
Կիմա Գևորգյան՝ <<Ինչպես գնահատել երեխայի զարգացման խնդիրները>>՝ ներկայացնելով ժամանակակից չափանիշներ, որոնք կիրառվում են կենտրոնի ռազմավարական մոտեցումներում։
Ինեսա Ասրյան՝ <<Արցախից բռնի տեղահանված երեխաների հոգեբանական աջակցման ելքերը>>, հոգեբանական աջակցման, լեզվամշակութային պատնեշները, որոնց հաղթահարմանն ուղղված շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ։
Աննա Գրիգորյան՝ <<Հոգեբանական առանձնահատկությունները դեռահասների շրջանում>>, որտեղ մասնագետը կիսվեց իր փորձով, ներկայացրեց կենտրոնի վիճակագրությունը և թերապևտիկ նոր մոտեցումներ։
Քննարկումը շատ արդյունավետ էր, ինչպես միշտ համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմն, ի դեմս տ. Սահակյանի խրախուսեցին և ողջունեցին համալսարան-կենտրոն գործնական կապը։
Ավարտին տեղի ունեցավ Լ․ գրիգորյանի հեղինակած <<Ինքնընդունման>> մեդիտացիայի շնորհանդեսը։
Հետ