ՍԵՌԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ և ՍԵՌԱԿԱՆ ՎԱՐՔԻ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐ

Գիտության մեջ ընդունված է համարել, որ սեռական շեղումներն, այլասեռություններն ունեն կեսահոգեբանասոցիալական հիմք։ Տարբեր հեղինակներ առավելություն են տալիս այս երեք ոլորտներից մեկին։ Սեռական անոմալիաների բուժումն իրականացվում է հոգեբուժության, հոգեբանության, դեղորայքային բուժման միջոցով։

Առավել բարդ են բուժվում պարաֆիլիաները։ Պարաֆիլիաներն ունեն հետևյալ բնութագրիչները.

  • Սեռական ակտիվությունը ներառում է անշունչ առարկա։
  • Դիտվում է ինքնախարազանում կամ ուրիշի անձի նվաստացում։
  • Ընդգրկված է երեխա կամ համաձայնություն չտված այլ անձ։

Մասնագետների կողմից ախտորոշվում է պարաֆիլիա, երբ սեռական գրգռում առաջացնող երևակայությունները կամ գործողություններն անձի մոտ առկա են լինում 6 ամիս և դրանք առաջացնում են անձնային և միջանձնային  խնդիրներ։ 

Պարաֆիլյաների տեսակներն են.

1.Էքսհիբիցիոնիզմ՝ անծանոթ մարդկանց սեփական սեռական օրգանների ցուցադրումը։

2.Ֆետիշիզմ՝ սեռական բավարարման նպատակով անշունչ առարկայի օգտագործումը։

3.Ֆրոտերիզմ՝ անծանոթ մարդուն շոշոփելը կամ քսվելը։

4.Պեդոֆիլիա՝ սեռական հարաբերություններ անչափահասի հետ։

5.Սեքսուալ մազոխիզմ՝  ֆիզիկական և հոգեկան տանջանքների և տառապանքների ենթարկվելու միջոցով սեռական գրգռման հասնելը։

6.Սեքսուալ ս ադիզմ՝ սեռական գրգռվածության առաջացումը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու միջոցով։

7.Վուայերիզմ՝ սեռական գրգռվածության առաջացումը սեռական հարաբերությամբ զբաղվող, մերկացող կամ մերկ մարդկանց դիտելիս։

Պարաֆիլիաների բուժում՝ դժվար բուժվող շեղումներ են։ Իրականացվում է դեղորայքային բուժում, հոգեբանական շտկում և թերապիա։ 

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար