«Քո մասին» նախագիծը ստեղծվել է մեր օրերի տաղանդավոր դերսանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանի հետ համատեղ ջանքերով։ Նախագծի նպատակն է ազգաբնակչության բոլոր շերտերին հուզող հարցերը պրոֆեսիոնալ զրույցի միջոցով, հարց ու պատասխանով բարձրաձայնել։ Դեռ մի քանի հանդիպումներ ենք լուսաբանել, և արդեն ստանում ենք հազարավոր նամակներ տարբեր խնդիրների մասին, որոնց իհարկե ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք։ Նախապես ընտրվել է զրույցի այն ֆորմատը, որը հասանելի է բոլորին և իր մեջ պարունակում է այնպիսի տարածված հոգեբանական խնդիրների շարք, որոնց լուծումները կարող եք լսել հգթ, դոցենտ Մարիամ Մեհրաբյանի մեկնաբանմամբ։ Լիա Զախարյանը, ով բոլորին հայտնի է իր գեղեցիկ դերակերտումներով, նրբանկատորեն, հաճախ նաև իր օրինակներով՝ անմիջական և մարդասիրական ձևով բարձրաձայնում է այնպիսի խնդիրներ, որոնք հենց Քո, Ձեր մասին է, Ձեր ընտանիքի և շատ զգայուն խնդիրների մասին է։
Մեր օրերում, ժամանակակից աշխարհի արագության մեջ մարդն իր ապրումներում ունենում է այնչափ խճճվածություն, որին իբրև թնջուկ լուծում և լուծարում է պետք։ Մեր կողմից նկատվել է, որ գանգատ ձևակերպելը, խնդրի խորքին մոտենալը հաճախ է իրենից դժվարություն ներկայացնում։
Մեր նախագծի ձևաչափն ուղղված է ձեր ներքին խորքը խնդիրների ձևակերպմաը, բարձրաձայնմանը, ինչու ոչ՝ լուծմանը։
Վայելեք մեր զրույցները «Ժեստ» հոգեբանական կենտրոնի յութուբյան պաշտոնական ալիքի «Քո մասին» տեսաշար բաժնում։
Արդեն հրապարակել ենք «Լռության կարևորության», «Արցունքոտ վերջակետերի», «Տրավմատիկ երեխա-հաջողակ մեծահասակ», «Դերակատարում թե դերի տակ մնալ» տեսաշարերը։ Յուրաքանչյուր կիրակի, 21․00-ին սպասեք ամեն հաջորդ, կարևոր թեմաներին և առաջարկեք Ձեր սեփական։
Հետ