«Ժեստ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց բացառիկ վերապատրաստում, որը վարում էր պրոֆայլեր Սվետլանա Լեգատոն։ Այն նպատակ ուներ բարձրակարգ մասնագետներին և հանրային դեմքերին տրամադրել գործնական հմտություններ՝ մարդու հոգեբանական պրոֆիլը ճիշտ գնահատելու և բիզնեսի կամ ստեղծագործական ոլորտում արդյունավետ օգտագործելու համար։
Վերապատրաստումը կազմակերպվել էր VIP ձևաչափով՝ 30 հոգանոց խմբով։ Մասնակիցների թվում էին դերասաններ, ռեժիսորներ, բլոգերներ, քաղաքական գործիչներ և բիզնեսի ղեկավարներ, ինչը հնարավորություն տվեց բաց քննարկումների և փորձի փոխանակման միջավայր ստեղծել։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան պրոֆայլինգի հիմնական գործիքներին և հոգետիպերի կիրառմանը բիզնեսի ոլորտում։
VIP ձևաչափի առավելությունները
Փակ, ընտրված խումբը հնարավորություն տվեց ապահովելու՝
Պրոֆայլինգը և հոգետիպերը ոչ միայն բիզնեսի, այլև անձնական զարգացման ոլորտում կարող են ապահովել զգալի առավելություններ՝ օգնելով ճիշտ հասկանալ մարդկանց վարքագիծն ու դրդապատճառները ու բարելավել հաղորդակցությունը և հարաբերությունները տարբեր ոլորտներում։
Հանդիպման ավարտին վերապատրաստման VIP խմբի մասնակիցները «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի կողմից ստացած «Պրոֆայլինգի» մասնակցության հավաստագրեր։
Հետ