ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵԽԱ-ԾՆՈՂ ՀԱԿԱԶԴՈՒՄՆԵՐԸ: ՍԹՐԵՍԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ:

Ուղեցույցը նվիրվում է 2023 թվականին արցախյան խաղաղ բնակչությանը

Ժեստ հոգեբանական կենտրոն

 

19.09.2023 թ. օրվա լուրը համացանցում Արցախի խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ ռմբակոծությունն էր։ Համացանցում տիրող իրավիճակը միայն տագնապային կարելի է բնութագրել, մինչև այն պահը, որ Ստեփանակերտի նկուղից երեխաները բղավել էին.«Մամ, պապ չենք ուզում մահանալ»։ 

Հոգեբանական աջակցության առաջին օղակը՝ գործնականում այդ պահին աշխատանքի վայրում գործունեություն ծավալող հոգեբանները, սկսեցին թիկունքային աշխատանքները և հենց այդ պահին «Ժեստ» կենտրոնի գործադիր տնօրեն Լուսինե Գրիգորյանը մասնագետների ընդհանուր խմբում առաջարկեց ստեղծել ուղեցույց. «Պատերազմին նայող մեծահասակի հայացքը երեխայի աչքերով»։

Մեկ ժամ անց ողջ թիմը լծվեց աշխատանքի և ստեղծվեց այս ուղեցույցը։

Առաջին կետը, որը պարտադիր պետք է հաշվի առնել, պատերազմի հանկարծակիությունն է, առաջացած խուճապը, որին մարդիկ միշտ անպատրաստ են, հատկապես երեխաները։ Սակայն երեխաների մոտ տագնապն ուժգնանում է, երբ մեծահասական է անօգնական և/կամ տագնապային։ Երեխաների համար հաճախ պատերազմական խաղերը, ձայները, տեսարանները մինչև կգիտակցվեն սարսափելի, համարվում են խաղ։ Միաժամանակ մեծահասակի կողմից գիտակցված մոտեցումը պատերազմին իսկույն տալիս է գնահատական, որ ամեն բան վատ է, հիմա բոլորս կմահանանք, սովի կմատնվենք։ Արի ու տես, որ հետպատերազմյան շատ պատմություններ այն մասին են, որ «...հիշում ե՞ք...» և իրար հաջորդում են անգամ հումորային, ռոմատիկ պատմություններ։ 

Նման մոտեցումը երկար նկարագրեցինք, որ երեխայի համար այդ պահին #1 հակասթրեսը կլինի մեր հակազդումը։ Ընտրենք լավագույն տարբերակը, ամենապարզը և հիշվողը՝

-Բալե՛ս, մենք միշտ ուժեղ ենք եղել, այս պատերազմն էլ կանցնի, կարևորը դու հիմա հիշի՛ր ոնց էիր կռիվ-կռիվ խաղալուց ամեն բան անում, որ հաղթես։ Մեր պաշտպաններն էլ հիմա նույննենանում։

-Բալա՛ս, մենք միշտ ուժեղ ենք իլալ, էս կռեվն ալ կանցնե, կարևորը մհեկ հիշի՛ կռեվ-կռեվ խաղ ընելիս վախտը ամեն հինչ ըրալ ես, վեր հաղթիս։ Մեր պաշտպանները մհեկ նույնն են անըմ։

 

#1 հակասթրեսի մեջ ծնողների համար միևնույն ժամանակ կարևորենք շնչառական վարժությունները, կայունություն պահելը, որքան էլ դժվար լինի, հնարավոր է ստանալ մի հոգեվիճակ, որը մարմնի մակարդակում կլինի առանց դողի, հևոցի։ 

Մի պահ փակե՛ք աչքերը, պարտադիր կենտրոնացե՛ք ձեր շնչառության վրա, հանգիստ, շատ հանգիստ և դանդաղ շնչե՛ք, ապա կտրուկ արտաշնչե՛ք և ժպտացե՛ք բերանի անկյուններով, որից հետո բացեք աչքերը, նայեք երեխային, ասե՛ք, որ «Լյոխ լյավա ինելու»։

 

#2 հակասթրես,երբ երեխաները սկսում են վախենալ մահանալուց, լացել, բղավել, ապա լավագույն մոտեցումը կլինի նրանց ամուր գրկել, որ երեխայի մոտ մենակության զգացումը թուլանա, ձեր գրկում նա իրեն լավագույնս պաշտպանված կզգա։ Նաև նկատենք, որ բնազդաբար գրկելու գործողությունը ծնողի մոտ աշխատում է միանգամից։ Միայն թե ավելացնենք, որ պետք է ասել հետևյալ խոսքերը. «Դու կմեծանաս, շատ խելացի և ուժեղ Մարդ կդառնաս, աշխարհին խաղաղություն կբերես»։

Տու մծնականս խելունք մարդս տռնլան ըշխարքես էլ խաղաղությունս պիրիլան։

 

 #2 հակասթրես ծնողների համար, այս ծանր հուզական բեռը պետք է կարողանալ անգամ այդ դժվար իրավիճակում բաց թողնելու հնար գտնել։ Այն է, երեխային կարևոր խոսքեր ասելուց հետո, պարտադիր հիշե՛ք ձեր մանկությունից այնպիսի դրվագներ, որտեղ ուրախ եք եղել, ուժեղ և կիսվե՛ք բարձրաձայն, թող առաջանա տրամադրություն, որ միասին ուժեղ եք և շատ լավ օրեր առջևում են։

 

#3 հակասթրեսը բնականաբար վախերի մասին է լինելու։ Երեխաներին պետք է ճիշտ նկարագրել ի՞նչ է պատերազմը, լսվող օդային տագնապի ձայները։ Փորձենք այս պահին առաջարկել այս մեխանիզմը․ «Պատերազմը մեծերի,չար մարդկանց անառողջ խաղն է, այս պահին մենք պաշտպանվում ենք թաքստոցում, պարտադիր կգնանք տուն, էլի կխաղանք, հիմա արի աչքերը պինդ փակենք և այս ձայների տակ պատկերացնենք քո ամենուրախ օրը»։

-Կռեվը մծերին հիվանդ խաղնա չար մարդիքն , մունք մհենգ կյողլնք կացալ պադվալներումը նաղդը տոնք քինան։ Եք ըշկրնես կապինք և մտածինքվեր սա մեր ամենաուրախ օրնա։

 

 #3 հակասթրեսը ծնողների և մեծերի վախերի մասին շատերի մոտ կարող է բերել երկակի զգացողություն, որ այդ ծանր պահին անհնար է մի բառ, խոսք և արարք գտնել, որ կպայքարի վախի դեմ։ Իհարկե երկակի է, բայց եկեք այս փոքրիկ տեխնիկայով հնարավորինս ուժեղ լինենք։ Կիրառենք #ոչ վախերին ուժեղ հրահանգ, այն է, ես ապրելու եմ, որ հաղթեմ, երբ ծնվել եմ, արդեն հաղթել եմ։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար