ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ (Skype, viber և այլն)


Օտար երկրներում ապրող մեր բազմաթիվ այցելուների հորդորով և խնդրանքով ներկայացնում ենք մեր տեղեկատվական հոդվածը օնլայն խորհրդատվության վերաբերյալ: 

Օնլայն խորհրդատվություն ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում: Ի՞նչ է իրենից ներկայացնում օնլայն խորհրդատվությունը և ինչպիսի՞ հարցեր կարող են առաջանալ մարդկանց մոտ, ովքեր դիմում են օնլայն խորհրդատվությամբ իրականացվող հոգեթերապիային: 
Օնլայն խորհրդատվությունը հոգեբանության մեջ միևնույն հոգեթերապիան է, որը անցկացվում է համակարգչի կամ համապատասխան տեխնիկայի միջոցով: Այս եղանակով կարելի է օգնել  
մարդկանց, որոնք ունեն մի շարք հոգեբանական խնդիրներ՝ տագնապ, նևրոզներ, դեպրեսիա, կպչուն մտքեր, մանկական տարատեսակ խնդիրներ, ընտանեկան բարդ իրավիճակներ և այլն: Թերապիան իրակացվում է ըստ երկկողմանի ժամային գրաֆիկների համապատասխանեցման: 

ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ 
Ինչպես ցանկացած երևույթի հետ կապված, օնլայն խորհրդատվության դեպքում էլ գոյություն ունեն ձևավորված կարծրատիպեր, որոնք խանգարում են մարդկանց դիմել օնլայն խորհրդատվությամբ իրականացվող հոգեթերապիային: Այն է՝ 
1. մարդն ամբողջական տեսանելի չէ,  
2. այցելուին հնարավոր չէ մոտենալ իր համար ծանր իրավիճակներում, 
3. հնարավոր չէ ճգնաժամային իրավիճակներում օգնել մարդուն էկրանի հակառակ կողմում  
4. էկրանի հակառակ կողմում հուզական կապը խաթարված է: 
5. տեխնիկական խնդիրները 
6. գաղտնիության պահպանում: 
Առհասարակ նմանատիպ խնդիրներ առաջանում են նաև այն դեպքում, երբ թերապիան անց է կացվում դեմ առ դեմ: Հոգեթերապիայում ամենակարևորը հոգեբանի կողմից այցելուի խնդրի հանդեպ ճիշտ մոտեցումն է և խնդրին լուծում տալը, որը կարող է լինել  
նաև օնլայն:  

ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ 
Օնլայն խորհրդատվությունը ունի բավականին շատ դրական կողմեր, որոնք միայն բնորոշ են թերապիայի այդ տեսակին: 
1. Այցելուի՝ ինքն իր միջավայրում գտնվելու փաստը 
2. ժամանակի խնայում 
3. ընտանեկան խորհրդատվության յուրահատուկ իրականացման միջոց 
4. էթնիկական խնդիրները այլ ազգի հոգեբանների հետ աշխատելիս: (մտածողության, լեզվական խնդիրները) 
5. ֆիզիկական ծանր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքը: 
6. աշխարհի ցանկացած վայրից հոգեբանի հետ աշխատելու հնարավորությունը: 
7. ֆինանսական միջոցների խնայում:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար