Նոր շեշտադրումներ հայ հոգեբանական մտքի զարգացման մեջ

Տարիներ շարունակ Ժեստ կենտրոնի մասնագիտական խորհուրդը աշխատում, զարգացնում և տարածում է ԱԻԾՀ հայեցակարգը, որի շրջանակներում ստեղծված բոլոր դրույթները անձնակենտրոն են, ծրագրային և ինտենսիվ։ Այս նոր հոգեբանական ուղղության շրջանակներում հոգեբանական խնդիրների լուծումը իրեն սպասել չի տալիս։ Բոլոր ստեղծված տպագրությունները ԱԻԾՀ-ի շրջանակներում տարաբնույթ, բազմաբովանդակ, հասարակության տարբեր շերտերի և խմորումների մասին են։ ԱԻԾՀ-ն հիմք դրեց աշխարհում առաջին հոգեբանական հանրագիտարանին իր ծավալով և կիրառելիությամբ։ Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր համայնքը 200 և ավել մասնագետ է՝ որակավորմամբ հոգեբան, մանկավարժ, լոգոպեդ, իրավաբան, մարդկային ռեսուրսների կառավարիչ, ովքեր որ ամեն օր զբաղվում են հասարակության լավացմամբ և զարգացմամբ։ 200 և ավել մասնագետ վերապատրաստվեցին այս ուղղությամբ, և մեզ այդ հարցում աննկարագրելի մեծ աջակցություն ցուցաբերեցին FTB գործընկերները։ 6 տեխնիկա մասնագետները տարան կիրառելու իրենց մասնագիտական առօրյայում։ Առաջին վերապատրաստման ժամանակ մասնագիտական համայնքը բաժանվեց 6 խմբերի։ Ներկա էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոսական թիմը, ԵՊՀ թիմը, Գյումրի/Ժեստ մասնաճյուղը և ՇՊՀ թիմը, Արթիկ/Ժեստ, Պատիվ խնամքի կենտրոնը և ՏՄԱԿ թիմը, Մ․ Մաշտոցի անվան համալսարանականները, Արտաշատ/Ժեստը և Նարեկացի կրթահամալիրը, Էջմիածին/Ժեստը և Մեր տուն ՀԿ-ն, դպրոցի հոգեբաններ, կլինիկական հոգեբաններ, զարգացման կենտրոնի տնօրեններ տարբեր մարզերից, ՀՀ ՊՆ ԲՀԱ վարչության սպա հոգեբաններ, ի դեմս փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանի, Զինանոցը, «Հանուն հավերժության» նախագծում վերապատրաստված շահառուներ։

FTB գործընկերները առանց ջանք ու եռանդ խնայելու մեծ պատասխանատվությամբ վերապատրաստեցին հոգեբանների վերոնշյալ Սերունդը։

«Ժեստ» ընտանիքը բոլորին հայտնում է իր խորին շնորհակալությունը մեկ բռունցք լինելու համար, փոխաբերական իմաստով ստեղծվել էր հոգեբանական հանրապետություն։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար