ՆԵՎՐՈԶ (Կոնցեռոֆոբիա՝ վախ քաղցկեղից)⠀

Սիրելի ընթերցողնե'ր, այսուհետ կանդրադառնանք նևրոզի տարբեր դրսևորումներին: Այս անգամ խոսքը հիպոխոնդրիայի մասին է: Հիպոխոնդրիան վախն է տարբեր հիվանդություններից։⠀

Կոնցեռոֆոբիան հիպոխոնդրիայի տեսակներից է, երբ կինը գանգատներ ունի ուռուցքով պայմանավորված վախից: Բազմաթիվ հետազոտությունները, սակայն չեն մեղմացնում կնոջ վախը:⠀

Բժիշկների խոսքերը և առաջ քաշվող փաստարկները նույնպես չեն հանդարտեցնում նրան:Հոգեբանական վերլուծությունները բավականին խորն են և հիմքերը տանում են դեպի ներքին կոնֆլիկտ:⠀

Ինչ-որ ժամանակ նա նկատել է, որ իր տղամարդը այնպիսին չէ, ինչպիսին ինքը պատկերացնում էր: Նա ունի ընտանիքի օրինակելի մոդել: Նրա մայրն ու հայրը բարձր բարոյականություն ունեցող մարդկանց օրինակ են: Այս օրինակը նա ներառում է իր աշխարհայացքի և այսօրվա ընտանիքի մեջ: Սակայն որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ սխալվել է ամուսնու ընտրության մեջ, նա չի կարողանում ընդունել այն փաստը, որ իր ընտանիքն այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ, այսինքն` ինչպես հայրական ընտանիքը:⠀

Առաջանում է հույզ` գրգռվածություն, զայրույթ: Ամուսինը չի գիտակցում կնոջ համոզմունքները, իսկ կինը չի կարողանում գիտակցել, որ ամուսինը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ինքն է կամենում: Եվ որպեսզի չգիտակցի դա, նրա նևրոտիկ անձը ընտրում է որոշում կայացնողի ֆունկցիան:
Շարունակելի…⠀

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար