Միխայիլ Վրուբելի «Դևը»՝ միայնության խորհդանիշ


Հոդվածի հեղինակ՝ Մ. Հերգնյան 

«Դևն այնքան սարսափելի չէ իրականում, որքան տառապյալ է և սգյալ, այդքանով հանդերձ նրա ոգին փառահեղ է և իշխող...»  
Մ. Լերմոնտով 

Վրուբելի ստեղծագործությունների շարքը, որը կոչվում է «Դևը», իր վրա կրում է Լերմոնտովի պոեմի ազդեցությունը: Նկարում դևը նստած է փակ դիրքով, հայացքը դեպի անցյալ, հեռուներ, նա տխուր է, սակայն միաժամանակ իր մեջ կրում է հզորության գիծը: Չնայած տխուր ու հանդարտ դեմքին՝ մկանները լարված են, որը արտահայտում է արտաքին հանգստության ներքին փոթորիկը: Ձեռքերով պինդ գրկել է ոտքերը՝ ստանալով էմբրիոնի տեսք, սակայն ափերը ուղղված են դեպի դուրս, այսինքն՝ այնուամենայնիվ ես բաց եմ: Հայացքը հառել է հեռու անցյալ ու փնտրում է մխիթարանք, քանի որ ինքը մերժված է հասարակության, մարդկանց կողմից: Ձեռքի ափերը բաց են, որոնք խորհրդանշում են այն միտքը, որ չի պատրաստվում վնասել: Տխրությունը, որը պատկերված է հերոսի աչքերում մեղմացնում է վրձնահարվածների կոշտությունը: Նրա ժեստերը խոսում են ներքին խռովքի մասին: 
Ինչպես գիտենք, ցանկացած արվեստագետի ստեղծագործություն բխում է արվեստագետի անձից, և կարող ենք հստակ ասել, որ Դևը կրում է Վրուբելի բնավորության գծերը: Մկանների ջղաձգվածությունը վկայում է այս մասին:  
Նրա հայացքը, կարծես, աղերսում է՝ ընդունեք ինձ, մարդի՛կ, ընդունե՛ք: Ես ձեր նման չեմ, բայց ընդունեք ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ իրականում: 
Նրա նկարների «Դև»-երի շարքը, կարծես, իր կյանքն էր ներկայացնում՝ ներքին պայքարից մինչև փլուզում, երջանկությունից մինչև աղետ: Նրա կյանքում էլ, կարծես, վերջապես գտած երջանկությունը փլուզվում է՝ հողին հավասարեցնելով ստեղծված ավազե դղյակները: Կարծես՝ մոր կորուստը սցենարային է լինում նրա կյանքի համար, սցենարները փոխվում են, սիմվոլները՝ մնում նույնատիպ: 

Միխայիլ Ալեքսանդրի Վրուբելը ծնվել է 1856 թվականի մարտի 17-ին Օմսկում: 3 տարեկանում կորցրել է մորը: 5-6 տարեկանից Վրուբելը սկսել է նկարել: Խելագարությունը վրա է հասել նրա հասուն տարիքում, հիվանդության առաջին նշաններն ի հայտ են եկել, երբ նկարիչը 46 տարեկան էր: Սրան նպաստել է ընտանեկան վիշտը` Միխայիլի որդին ծնվել էր նապաստակի շրթունքով, իսկ 2 տարի անց երեխան մահացել էր: Կրկնվող նոպաներից հետո հարազատները ստիպված էին նրան տեղափոխել հոգեբուժարան, որտեղ էլ նա մահացել է մի քանի տարի անց:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար