ՄԱՍ 1. Ի՞ՆՉՆ Է ՆՊԱՍՏՈՒՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍԱՂՄՆԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ԾՆՈՒՆԴԻՆ ԿԱՆԱՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ: ԱԳՐԵՍԻԱ ԹԵ՞ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ:

Մարդու մեջ կարող է ագրեսիվ վերաբերմունք ձևավորվել ամենատարբեր ուղղություններով: Հոգեբանական հետազոտությունները (Wilson & Rogers, 1975թ.) ցույց են տալիս, որ օրինակ ռասսայական դիսկրիմինացիան հանդիսանում է բազմաբնույթ ագրեսիվ գործողությունների պատճառ: Տարբեր երկրների ներկայացուցիչների հանդիպումները առավել հաճախ կայանում են օտար երկրներում` օտարության մեջ, որն էլ շատ հաճախ պատճառ է դառնում վայրագ, ոչ մարդկային գործողությունների ծավալման:   
Սակայն սա պատկերի ընդամենը մի կողմն է, քանզի կատարված հետազոտությունների շարքում կան այնպիսի արձանագրված ցուցումներ, որ վկայում են ներազգային ատելության մասին: Հետազոտության օբյեկտները սևամորթներ էին և աննախադեպ ագրեսիա էին ցուցաբերում սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ` ամեն կերպ ձգտելով նրանց տեսնել իրենց զոհերի դերում: Այդ մարդիկ նույնպիսի ագրեսիվ վերաբերմունք էին դրսևորում նաև սպիտակամորթների նկատմամբ: Այս ուսումնասիրության արդյունքում գիտնական-հոգեբանների եզրակացությունը մեկն էր. «Թե´ քսենոֆոբիան և թե´ ներազգային ատելության պոռթկումները  դառնում են ագրեսիվ վերաբերմունքի դրսևորման պատճառ»:       
Սակայն բնական է, որ հոգեբանական հավասարակշիռ վիճակում գտնվող մարդը և բարձր արժեհամակարգ ունեցող, քաղաքակիրթ և հանդուրժող մարդը երբևէ չի կարող տրվել քսենոֆոբիայի ճղճիմ զգացումին և դառնալ ագրեսոր:     
Այո, այլազգիների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք կարող է ձևավորվել բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր օտարազգիներին վերաբերվում են որպես ստորադասի,   համարում են ոչ մարդասեր, նրանց մեջ տեսնում են միայն վատն ու բացասականը, այլազգիների հետ որևէ տիպի հարաբերակցության մեջ մտնելիս ամեն կերպ ձգտում են նսեմացնել նրանց, վատաբանել և ամենքից վեր են դասում սեփական ազգային պատկանելիությունը, որը սակայն ոչ մի ընդհանուր բան չունի հայրենասիրության հետ ( Schwartz & Struch, 1990):  Նկատենք, որ վերջին ժամանակներում սաստիկ թափ են առել քսենոֆոբիայի դրսևորումները և ասես չեն էլ պատրաստվում հանգիստ թողնել մարդկությանը: 
Ընդունված է այն տեսակետը, թե աշխարհում անհամեմատ մեծ թիվ են կազմում տղամարդ ագրեսորներն ու ահաբեկիչները, համեմատած կին ահաբեկիչ-ագրեսորների հետ: Իրենց հարաբերություններում տղամարդիկ առավել հաճախ են գործածում ագրեսիայի մոդելը, քան կանայք: Տղամարդկանց պարագայում, խոսքը վերաբերում է հատկապես ագրեսիայի ֆիզիկական դրսևորմանը: Բացի այդ լայնորեն տարածված է այն կարծիքը, որ տղամարդիկ առավել հաճախ են դառնում ագրեսիայի թիրախ, քան կանայք: Այս տարբերությունը հաճախ վերագրում են գենետիկ գործոնին: Կա կարծիք, որ տղամարդիկ ի ծնե ավելի շատ են հակված ագրեսիայի դրսևորման, քան կանայք:   
Բացի այդ բազմաթիվ մշակույթներում ընդունված է այն պնդումը, թե արական սեռի ներկայացուցիչները պարզապես պետք է լինեն առավել կոպիտ, ագրեսիվ ու ինքնավստահ, քան կանայք: Այսինքն` կան մշակույթներ, որ ագրեսիան հավասարեցնում են ինքնավստահության հետ:       
Հիրավի, մարդկային առողջ բանականությունն ու դատողությունը երբեմն անկարող են դառնում ընկալել ագրեսիայի բնույթը:   
Տղամարդկանց և կանանց վերաբերմունքը ագրեսիա ասվածին տարբեր է: Որպես կանոն, տղամարդիկ ագրեսիվ վերաբերմունք ցույց տալուց հետո առավել հազվադեպ են մեղավորության զգացում ունենում, մինչդեռ կանայք ավելի զգուշավոր են և հաճախ մտածում են, որ իրենց կողմից ցուցաբերած ագրեսիվ վերաբերմունքը կարող է զոհի կողմից անդրադարձվել:  
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար