Մանկան հոգեբանի եռափուլ դպրոց
«Մանկան հոգեբանի եռափուլ դպրոցը» ստեղծվել է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորքային և համակարգված ձևով աշխատել երեխաների։
Դասընթացի նպատակն է ձևավորել կարողություններ և մասնագիտական գիտելիքներ՝
- վեր հանել երեխայի հուզական, կամային, վարքային և մտավոր ոլորտներում առկա խնդիրները
- հասկանալ այդ ոլորտների փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը
- իրականացնել արդյունավետ հոգեբանական միջամտություն
- կառուցել մասնագիտական աշխատանք երեխայի և ծնողի հետ
Ծրագիրը կառուցված է տարիքային զարգացման տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական աճ փուլ առ փուլ։
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Նախադպրոցական տարիք
Այս փուլում մասնակիցները սովորում են՝
- Նախադպրոցական տարիքի զարգացման օրինաչափություններ
- Վաղ հուզական և վարքային դժվարությունների հայտնաբերում
- Հոգեախտորոշման հիմունքներ
- Ծնողի հետ արդյունավետ համագործակցության մոդելներ
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Կրտսեր դպրոցական տարիք
Այս տարիքային շրջանը սոցիալականացման կարևոր փուլ է․երեխանփորձումէիրտեղըգտնելդպրոցումևհասակակիցներիմիջավայրում։
Այս փուլում մասնակիցները սովորում են՝
- Հուզական և վարքային խնդիրների ախտորոշում
- Ուսման մոտիվացիայի և մտավոր գործընթացների հետ աշխատանք
- Սոցիալական հարմարման դժվարությունների հաղթահարում
- Ծնողների և ուսուցիչների հետ համագործակցության մեթոդներ
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ
Դեռահասություն
Դեռահասությունը զարգացման առավել բարդ և զգայուն փուլերից է։ Այս շրջանում կարևոր է մասնագիտական ճիշտ ուղեկցումը՝ անցումը դարձնելով առավել խաղաղ և կառուցողական։
Մասնակիցները ծանոթանում են՝
- Դեռահասների տարիքային առանձնահատկություններին
- Ինքնության ձևավորման գործընթացներին
- Վարքային ռիսկերի և ներքին կոնֆլիկտների հետ աշխատանքին
- Հաղորդակցման և սոցիալական դժվարությունների հաղթահարմանը
Ծրագիրը ներառում է բազմապիսի ժամանակակից արտթերապևտիկ տեխնիկաներ․
- Հեքիաթաթերապիա
- Մարմնաշարժողական տեխնիկաներ
- Խաղաթերապիա
- Ավազաթերապիա
- Կավաթերապիա
- Նկարչաթերապիա
- Տիկնիկաթերապիա
- Խմորաթերապիա
- Կոլաժաթերապիա
- Պարաթերապիա
- Դրամաթերապիա
(և այլ ժամանակակից տեխնիկաներ)
Ծրագրի կառուցվածք
Յուրաքանչյուր փուլ կառուցված է 4 մոդուլով՝
- Հուզակամային ոլորտ
- Վարքային ոլորտ
- Մտավոր զարգացման ոլորտ
- Հաղորդակցման ոլորտ
Ո՞ւմ համար է նախատեսված դպրոցը
- Հոգեբանների
- Մանկավարժների
- Հատուկ մանկավարժների
- Լոգոպեդների
- Մանկական ոլորտում աշխատող մասնագետների համար
Եթե ցանկանում եք դառնալ մասնագիտացված մանկական հոգեբան՝
աշխատել վստահ, համակարգված և արդյունավետ,
«Մանկան հոգեբանի եռափուլ դպրոցը» ձեր մասնագիտական աճի հուսալի հարթակն է։
Հետ