Լոգոպեդական դպրոց

Երեխայի խոսքը նրա մտածողության, հուզական զարգացման և սոցիալական ինտեգրման հիմքն է։

«Ժեստ» հոգեբանական Զինանոցի Լոգոպեդականդպրոցընախատեսված է սկսնակ և գործող լոգոպեդների, հոգեբանների, մանկավարժների, ինչպես նաև խոսքի զարգացման ոլորտով հետաքրքրված մասնագետների համար։

Ծրագրի նպատակն է ձևավորել ժամանակակից, գործնականորեն զինված լոգոպեդ, ով կկարողանա տեսնել, գնահատել և արդյունավետ աշխատել խոսքային տարբեր խնդիրների հետ։

Դասընթացի մոդուլային կառուցվածք

Մոդուլ 1. Խոսքի զարգացման փուլերն ու առանձնահատկությունները

  • Խոսքի նորմատիվ զարգացում 
  • Խոսքի և մտածողության փոխկապակցվածություն
  • Վաղ միջամտության կարևորություն
  • Դիագնոստիկ դիտարկման գործիքներ

Մոդուլ 2. Խաղերի կիրառումը լոգոպեդական աշխատանքներում

  • Խաղը որպես թերապևտիկ մեթոդ
  • Սենսոմոտոր և դերային խաղեր
  • Խաղային միջավայրի կառուցում
  • Գործնական աշխատանք և սցենարների մշակում

Մոդուլ 3. Խոսքի ընդհանուր թերզարգացում (ԽԸԹ)

  • ԽԸԹ կառուցվածքային առանձնահատկություններ
  • Տարբերակում այլ խոսքային խանգարումներից
  • Թերապևտիկ պլանավորում
  • Գործնական դեպքերի վերլուծություն

🔹 Մոդուլ 4. Աուտիզմը որպես զարգացման խանգարում

  • Աուտիզմի սպեկտրի խանգարումների խոսքային դրսևորումներ
  • Կոմունիկացիայի ձևավորման առանձնահատկություններ
  • Ծնողի հետ աշխատանքի ռազմավարություններ
  • Ինտեգրված մոտեցումներ (լոգոպեդ + հոգեբան)

Մոդուլ 5. Գրավոր խոսքի խանգարումները և հաղթահարման ուղիները

  • Դիսլեքսիա
  • Դիսգրաֆիա
  • Ֆոնեմատիկ ընկալման խանգարումներ
  • Գործնական շտկողական ծրագրերի մշակում

Ժամանակակից տեխնոլոգիաները լոգոպեդիայում

Ծրագրի շրջանակներում մասնակիցները կծանոթանան՝

  • Թվային ախտորոշիչ գործիքներին
  • Ինտերակտիվ լոգոպեդական հավելվածներին
  • Տեսա-ձայնային վերլուծության մեթոդներին
  • Խոսքի զարգացման համար կիրառվող նորարարական ծրագրերին

Դասընթացի ձևաչափը

  • Տևողությունը՝ 3 ամիս
  • Տեսական + գործնական դասընթացներ
  • Դեպքերի իրական վերլուծություն
  • Գործնական առաջադրանքներ
  • Ավարտին՝ երկլեզու  վկայական

Ո՞ւմ համար է նախատեսված

  • Լոգոպեդների
  • Հոգեբանների
  • Նախադպրոցական և դպրոցական մանկավարժների
  • Խոսքի զարգացման ոլորտում մասնագիտանալ ցանկացողների

«Ժեստ» հոգեբանական Զինանոցում մենք հավատում ենք, որ լոգոպեդը պարզապես խոսքի ուղղիչ չէ․նաերեխայիներաշխարհիբացահայտողնէ։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար