Կոտայք մարզի քաղաք Բյուրեղավանում կգործի "Ժեստ հոգեբանական կենտրոնի" մասնաճյուղը

"Ժեստ" հոգեբանական կենտրոնի 2025 թվականի ռազմավարական պլանավորման առանցքային նպատակներից են տարվա ամփոփմանը ունենալ կենտրոնի մասնաճյուղեր բոլոր մարզերում։ Վերջին երեք տարիների ընթացքում կենտրոնն իր գործունեությունը ծավալել է երեք հիմնական մարզերում՝ ստեղծելով թվով 4 մասնաճյուղ, որոնց մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համանուն հոդվածներում։ Հիշեցման կարգով նշենք, որ արդեն 6 տարի է, ինչ ամեն օր իր գործունեությունն է ծավալում "Գյումրի/Ժեստը", Շիրակի մարզում երկրորդ մասնաճյուղը Արթիկ/Ժեստն է, իսկ Էջմիածին/Ժեստը համատեղ "Մեր Տուն" ՀԿ-ի հետ ամեն օր ուրախացնում է Արմավիրի մարզի բնակիչներին"։ Արարատի մարզի հոգեկրության պատասխանատուն շատ սիրված Արտաշատ/Ժեստն է։ 

2025 թվականի գարնան բարեբերությամբ Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանում իր հաստատակամ արմատները դրեց Կոտայք/Ժեստը, մասնաճյուղի կառավարիչ՝ Ալվարդ Բեգլարյան, ով մանկավարժության և հոգեբանության խաչմերուկներում ունի բազմամյա և հարգարժան փորձ։ Նա "Գտնված երազ" զարգացման կենտրոնի հիմնադիրն է և կհամատեղի երկու անչափ կարևոր կրթական և առողջապահական օղակների համատեղ աշխատանքը։

Կոտայք/Ժեստն իր բնակիչներին առաջարկում է լայնածավալ աշխատանք մանկան հոգեբանության ոլորտում։

Ծնողավարությունը շեշտադրված կվարեն մասնաճյուղի հմուտ մասնագետները։

Առողջ ընտանիք-առողջ հասարակություն  կոնցեպտով պարբերաբար տեղի կունենան ընտանեկան հոգեբանության ամենանորարական մեթոդների շրջանակներում հանդիպումներ։

ՄԵզ մասնաճյուղի բացմանը ողջունեց և իր խոսքով ոգեշնչեց համայնքապետ պարոն Բալասյանը, ում թիմը պատրաստակամ է հանուն քաղաքացու մեծ ջանքերով զարգացնել և առաջ տանել հոգեկան առողջությանը նվիրված նման կարևոր նախագիծը։

Կոտայքի մարզի սիրելի գործընկերներ մշտապես կարող եք համագործակցել մասնաճյուղի հետ՝ հարստացնելով մեր փորձը և սեփական փորձը։

Մասնաճյուղն ամբողջությամբ որդեգրել է 19 ամյա կենտրոնի առաքելությունը․ "Ձեր ներդաշնակության բանաձևը մեր աշխատանքն է" կարգախոսով։ Առաքելությանը հավատարիմ միասին զարգացնելու ենք հայ հոգեբանական միտքը՝ ԱԻԾՀ-ի շրջանակներում։

Մասնաճյուղի բացմանը մեր բոլոր հարգարժան հյուրերը իրենց ներկայությամբ և պատրաստակամությամբ մեզ վստահեցրեցին որ կարճ ժամանակում Կոտայք/Ժեստը ևս կմասնակցի կենտրոնի միջազգայնացման բոլոր անհրաժեշտ գործընթացներին։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար