Ըստ Ուեբստերի բառարանի «կոնֆլիկտ» հասկացությունը նշանակում է «կռիվ, մրցություն, պայքար», այսինքն երկու կողմերի միջև ֆիզիկական հակամարտություն: Այսօր այդ հասկացության իմաստի բացատրությունը ընդլայնվել է և այն իր մեջ ներառում է «երկու կողմերի հետաքրքրությունների, գաղափարների կտրուկ տարբերություն»: Վերջին մեկնաբանությունը, բացի ֆիզիկական տարրերից սոցիալական կոնֆլիկտ հասկացության մեջ մտցնում է նաև հոգեբանական բաղադրատարրեր:
Կոնֆլիկտը ծագում է այն ժամանակ, երբ կողմերի հետաքրքրությունները, գաղափարները տարամիտվում են այն իմաստով, որ երկուսն էլ ժամանակին չեն կարող հասնել իրենց նպատակներին: Չնայած յուրաքանչյուր մարդկային հարաբերություններում կա կոնֆլիկտը և այն որպես կարևորագույն բաղադրատարր միշտ առկա է նրանում և պայմանավորում շատ այլ հարաբերություններ, սխալ կլինի կարծել թե կոնֆլիկտն է պայմանավորում մարդկանց վարքը: Իսկ 19-րդ դարում Չ. Դարվինը այնպիսի մի ներդրում կատարեց այս բնագավառում, որ «շնչակտուր ենք նրա ետևից հասնում»: Դա այն հայտարարությունն էր, որ «գոյտաևում են միայն ուժեղները»: Զ. Ֆրոյդը անձի ներքին հոգեդինամիկ ուժերի պայքարը դիտարկում էր որպես ներքին պայքար մարդու ԵՍ-ի համար: Եթե 19-րդ դարի այս խոշորագույն հետազոտողների գաղափարներից եզրակացություն կատարելու լինենք, ապա կասենք, որ կոնֆլիկտը կրում է քայքայիչ բնույթ: Դարվինի համար գոյատևման պայքարում ցուցանիշ էր համարում այն անհատի ի հայտ գալը, որը ունի գենետիկ անոմալիա` նպաստող նրա գոյատևմանը, քանի որ հենց այդ անոմալիային ադապտացման շրջանում առաջանում են նոր տեսակներ: Նույնատիպ ձևով Ֆրոյդը կանխատեսում էր անհատի զարգացումը և նրա ինտուացիան շնորհիվ նրա անձում կատարվող պայքարի, որի ընթացքում անձը ձգտում է հասնել իր ներքին կոնֆլիկտների վերաձևավորմանը: Իսկ Կ. Մարքսը իր դիալեկտիկ մատերիալիզմում եկել է այն եզրահանգմանը, կոնֆլիկտը իր ետևից տանում է այլ նոր կոնֆլիկտներ, ինչն էլ զարմանալիորեն, անխուսափելիորեն լավացնում է մարդու կյանքը: Երեք մտածողներն էլ համոզված էին կոնֆլիկտի դրական ուղղվածության մեջ և որ այն անհրաժեշտ է նորմալ ապրելու և հոգեկան առողջություն ունենալու համար:
Սակայն կոնֆլիկտը, առաջին հերթին, բարենպաստ պայմաններ է ստեղծում սոցիալական փոփոխությունների առաջացման համար: Սա սոցիալական կոնֆլիկտների առաջին դրական կողմն էր: Երկրորդ դրական կողմը կոնֆլիկտի կայանում է նրանում, որ դրա միջոցով հնարավոր է դառնում ի կատար ածել մարդկանց օրինական հետաքրքրությունները: Կոնֆլիկտների մեծ մասը չի վերջանում որևէ կողմի հաղթանակով, այլ երկու կողմերի շահերի բավարարումը հնարավոր է դառնում համաձայնության մշակումով, որտեղ հաշվի է առնվում և առաջին, և երկրորդ կողմերի հետաքրքրությունները, հետևաբար, կոնֆլիկտը չի ենթադրում միայն մեկի հաղթանակ, մեկի պարտություն: Կոնֆլիկտի երրորդ դրական կողմն այն է, որ վերանշված կողմերի շնորհիվ արդյունքում առաջանում են համախմբված և ճիշտ կառուցվածքով խմբեր: Երբ ամուսինները չեն կարողանում կռահել, որն է իրենց ընտանեկան կյանքի պրոբլեմի պատճառները, ուստի և չեն կարողանում պայքարել դրանց դեմ, ինչն էլ հանգեցնում ընտանիքի քայքայմանը: Դրա հիմնական պատճառն էր, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը համատեղ ընտանեկան կյանքից ոչ մի հաճույք չէր ստանում:
Հաճախ հնարավոր է դառնում ծագած կոնֆլիկտը հարթել առանց ցավի և թշնամանքի ապրումների: Նման ձևով կոնֆլիկտն ունի դրական գործառնույթ: Սակայն պետք չէ վարդագույն ակնոցներ դնել և մոռանալ կոնֆլիկտի բացասական կողմերի մասին: Շատ հաճախ կոնֆլիկտի պատճառով հասարակության կարող է առաջանակ քաոս: Կոնֆլիկտի բացասական կողմերը տագնապային արագությամբ ընտանիքներ է քայքայում: Ճիշտ է այսօր դամոկլյան սրի պես մեր գլխին կախված չէ միջուկային զենքի վտանգը, դճվար է ժխտել, որ այսօր մեր կյանքի գլխավոր և հիմնական պրոբլեմը մնում է կոնֆլիկտը:
Թվացյալ է այն պարադոսքը, որ կոնֆլիկտը ունի և դրական, և բացասական կողմեր: Բանն այն է, որ կոնֆլիկտի նեգատիվ հետևանքները հաճախ ոչինչ են դարձնում կոնֆլիկտի դրական կողմերին: Իսկ բացասկան կողմերը այնքան կարծր են, որ առաջացնում են մրցակցության կոշտ տակտիկաներ:
Երբ մարդիկ փորձում են լուծել կոնֆլիկտը մրցակցության միջոցով` ձգտելով օգուտ քաղել մյուսի հաշվին, սովորաբար կիրառում են այնպիսի գործողություններ, կոնտրգործողություններ, որոնք ուժեղացնում են կոնֆլիկտը: Կոնֆլիկտի նման ուժեղացումը կոչվում է էսկալացիա: Կոնֆլիկտի էսկալացիան ուղեկցվում է մի շարք ձևափոխություններով, որոնցից յուրաքանչյուրին դժվար է, սակայն անհնար մեկուսացնել:
Պարտադիր չէ, որ կոնֆլիտն ունենա խորտակիչ հետևանքներ, սակայն եթե այն կրում է ծանր բնույթ, ապա կարող է վերածվել տանջող մի բանի: Եւ քանի որ կործանարար կոնֆլիկտները ավելի հազվադեպ են լինում, քան կոնստրուկտիվ կոնֆլիկտները, ապա կարող են պատճառ լինել մարդկանց մահվան դեպքերի:
Հետ