Կլինիկական հոգեբանի դպրոց

Դպրոց, որտեղ մասնագետները ձեռք են բերում բազմաոլորտ, գործնական և խորքային հոգեթերապևտիկ պատրաստվածություն։

9 ամիսների ընթացքում մասնակիցները յուրացնում են տարբեր հոգեթերապևտիկ ուղղությունների կիրառական գործիքակազմ՝ աշխատելով իրական դեպքերի, վերլուծությունների և սուպերվիզիոն ձևաչափով։

Դասավանդվող ուղղություններ

  • Էքզիստենցիալ հոգեբանություն
  • Յունգյան տեխնիկաներ
  • Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման (NLP) աշխատանքային գործիքներ
  • Գեշտալտ տեխնիկաներ
  • Կոգնիտիվ տեխնիկաներ
  • Սիմվոլդրամա
  • Հոգեդրամա
  • Մարմնաթերապիա

Ուսուցումը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր ուղղություն դառնա ոչ թե տեսական գիտելիք, այլ կիրառելի մասնագիտական հմտություն։

Կլինիկական հոգեբանի դպրոցում առանձնացված են նաև երկու կարևոր ոլորտներ՝

  1. Հոգեմարմնային խնդիրներ (պսիխոսոմատիկա)

Մասնակիցները ուսումնասիրում են մարմնային ախտանշանների հիմքում ընկած հոգեբանական մեխանիզմները, սովորում բացահայտել հոգեբանական կոնֆլիկտներն ու մշակել քայլ առ քայլ աշխատանքային ռազմավարություն։

2. Ֆոբիաներ և վախեր

Վերլուծվում են վախերի ձևավորման մեխանիզմները, պաշտպանական համակարգերը, և մշակվում են հաղթահարման պրակտիկ մեթոդներ։

Նվեր մոդուլ ՝ «Հոգեբանությունը անգլերենով»

Դպրոցի մասնակիցների համար նախատեսված է հատուկ մոդուլ, որի շրջանակում՝

  • ուսումնասիրվում է մասնագիտական անգլերեն տերմինաբանությունը,
  • իրականացվում է աշխատանք մասնագիտական գրականության հետ,
  • ձևավորվում է միջազգային մասնագիտական հարթակներում վստահ հաղորդակցվելու կարողություն։

Ավարտական փուլ

9 ամիսների ընթացքում ձեռք բերված գիտելիքները և գործնական փորձը ամփոփվում են մասնակիցների մասնագիտական զեկույցներում։

Ավարտական հանդիպման ժամանակ մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքը, որը քննարկվում և գնահատվում է մասնագիտական խորհրդի կողմից։

Հաստատում ստանալուց հետո շրջանավարտները ստանում են «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից տրամադրվող երկլեզու հավաստագիր։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար