Կանանց տոնը՝ որպես հույզերի և ինքնաճանաչման ճանապարհ

Ժեստ հոգեբանական կենտրոնում կանանց տոնն այս տարի վերածվեց յուրահատուկ փորձառության՝ իրական հեքիաթի, որն իրականացվեց Art4u ստեղծագործական թիմի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի բոլոր 12 մասնաճյուղերը՝ միավորվելով առցանց ձևաչափում և ստեղծելով միասնական, ջերմ և ներգրավող մթնոլորտ։ Այս օրը պարզապես տոն չէր․այնդարձավինքնաճանաչման, հույզերիբացահայտմանևմասնագիտականխորացմանհարթակ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ստեղծեցին ապակե տարաներ, որոնք վերածվեցին յուրահատուկ մշակութային նմուշների։ Յուրաքանչյուր աշխատանք ոչ միայն ստեղծագործական արտահայտություն էր, այլև ենթարկվեց մասնագիտական հոգեբանական վերլուծության՝ բացահայտելով ներքին ապրումների, ասոցիացիաների և անհատական փորձի շերտերը։

Ամբողջ գործընթացն ուղեկցվում էր Beethoven's Symphony No. 9-ի հնչյուններով, որը ստեղծեց խորը էմոցիոնալ ֆոն։ Երաժշտության ընթացքում մասնագետները վարում էին «հույզերի ռեգիստր»՝ րոպե առ րոպե ֆիքսելով իրենց ներքին ապրումները, փոփոխությունները և հուզական արձագանքները։

Միջոցառման եզրափակիչ հատվածում Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց կատարված աշխատանքի հոգեբանական իմաստավորումը՝ բացատրելով, որ հենց այդ գրանցված հույզերի հաջորդականությունն է հանդիսանում անձնական երջանկության ճանապարհի քարտեզը։ Յուրաքանչյուր արձանագրված հույզ, յուրաքանչյուր ապրում՝ գիտակցված և ընդունված, դառնում է ինքնաճանաչման կարևոր քայլ։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ տոները կարող են լինել ոչ միայն ուրախության առիթ, այլև խորքային մասնագիտական և անձնական աճի հնարավորություն։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար