ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադիկտիվ վարքագիծը հանդիսանում է շեղվող վարքի տիպերից մեկը, որը դրսևորվում է իրականությունից հեռանալու ձգտումով՝ սեփական հոգեվիճակը՝ արհեստական միջոցներ ընդունելու, ուշադրությունը գործունեության որոշակի ձևերի վրա կենտրոնացնելու, ամրապնդելու՝ ինտենսիվ հույզեր զարգացնելու և պահպանելու նպատակով (Ց. Պ. Կորոլենկո, Տ.Ա.Դոնսկիխ)։ Վարքի ադիկտիվ ձև ունեցող անձանց հիմնական մոտիվը (դրդապատճառ) իրենց մոխրագույն, անհետաքրքիր թվացող հոգեվիճակի փոփոխությունն է։ Այսպիսի մարդը ի վիճակի չէ երկար ժամանակ հետևել որոշակի նորմերի, զբաղվել մեկ գործունեությամբ, որը կարող է երկար ժամանակով գրավել նրա ուշադրությունը, պարգևել վառ հուզական հակազդում։ Ադիկտիվ ակտիվությունն ունի ընտրողական բնույթ կապված կյանքի այնպիսի ոլորտների հետ, որոնք թեկուզ կարճ ժամանակով կարող են անձին պարգևել բուռն հույզեր և նրան դուրս բերել հուզական անզգայուն վիճակից։

Վարքի ադիկտիվ ձև ունեցող անձանց հոգեբանական առանձնահատկությունները հետևյալն են.

1.Առօրյա կյանքի դժվարությունների դյուրակրության ցածր աստիճանը՝ ի տարբերություն ճգնաժամային իրադրություններում լավ դյուրակրությանը։

2.Թաքնված անլիարժեքության բարդույթ, որը համակցվում է առավելությունների արտաքին դրսևորումներով։

3.Արտաքինից երևացող մարդասիրություն, որը համակցվում է կայուն հուզական շփումների հանդեպ վախով։

4. Ձգտում ստախոսության հանդեպ։

5. Ձգտում այլ մարդկանց մեղադրելու մեջ՝ իմանալով հանդերձ, որ նրանք անմեղ են։

6. Ձգտում փախչել որոշում կայացնելու պատասխանատվությունից։

7. Ստերիոտիպայնություն, վարքագծի կրկնություն։

8.Կախվածություն։

9.Տագնապայնություն։

Այսպիսով, ադիկտիվ վարք ունեցող անձի համար, ճգնաժամային իրադրություններն իրենց անսպասելիությամբ, ռիսկայնությամբ և արտահայտված աֆեկտներով, դառնում են  այն հանգամանքը, որի միջոցով նա ձեռք է բերում ինքնավստահություն, ինքնահարգանք և այլ մարդկանց հանդեպ առավելության զգացում։ Նրանց համար կենսափորձը վտանգներ հաղթահարելն է։

Առօրյա կյանքի դժվարությունների վատ դյուրակրությունը, մշտական նրա հանդեպ ուղղված անհարմարվողականության քննադատությունները և շրջապատողների, հարազատների կողմից կենսասիրության բացակայությունն անձի մոտ ձևավորում է անլիարժեքության բարդույթ։ Նրանք տանջվում են այն փաստից, որ տարբերվում են մյուսներից և չեն կարող ապրել ինչպես բոլորը։ Այդ անլիարժեքության զգացումը կոմպեսացվում է և անձը անցում է կատարում բարձր ինքնագնահատականի։ Այլ մարդկանց հանդեպ առավելություն զգալը դառնում է անձի պաշտպանական մեխանիզմ միկրոմիջավայրում ինքնահարգանքը պահպանելու համար։ 

Հաշվի առնելով, որ նմանատիպ անձանց հանդեպ հասարակության ճնշման, վարքագծի փոփոխության պարտադրանքի անընդհատ բնույթը, անձը ստիպված է լինում սոցիալական դերեր վերցնել և իրացնել։ Արտաքին մարդասիրությունը, հեշտությամբշփման մեջ մտնելը ուղեկցվում է մանիպուլյատիվ վարքագծով և հուզական կապերի մակերեսայնությամբ։ Անձը վախ ունի երկարատև, հաստատուն հարաբերություններից, քանի որ դրանց համար նաև պետք է պատասխանատվություն կրի։ 

Ստախոսության ձգտումով, այլ մարդկանց հանդեպ մեղադրանք հնչեցնելով՝  կապված իր կողմից կատարած արարքների հետ, անձը փորձումէ շրջապատից թաքցնել իր անլիարժեքության բարդույթը, որը կապված է իր հարմարվելու ընդունակության ցածր զարգացման հետ։

Ադիկտիվ անձի մյուս ձգտումը իրականությունից հեռանալն է՝ փախուստ պատասխանատվությունից և հակումը, անգամ մեծ ռիսկերի արդյունքում, ունենալ բուռն հույզեր։

Մարդու շեղվող վարքի հիմնական գնահատականը նրա փոխներգործությունն է իրականության հետ։ Նորմերին  հարմարվելու սկզբունքը ելնում է անձի հարմարավողականության առանձնահատկությունից, որն իրենից ենթադրում է հասրակությունում առկա, սերնդից սերուն փոխանցվող, օրենքերում ներառված նորմերին հարմարում, որպես անձին շրջապատող իրականություն։ Շեղվող վարքի դեպքում իրականության հետ փոխներգործությունն ունենում է հետևյալ ձևերը։

Հակազդել իրականությանը,որի դեպքում անձը փորձում է քանդել իր համար ատելի իրականությունը և այն հարմարեցնելի իր սեփական դիրքորոշումներին և արժեքներին։ Նա համոզված է, որի իր բոլոր խնդիրները կապված են իրականության գործոնների հետ և օգուտ քաղելու միակ ձևը այդ իրականության դեմ պայքարն է։ 

Իրականությանը հիվանդագին հակադրվելը պայմանավորված է հոգեախտաբանական խանգարումներով, որի դեպքում առկա է իրականության հանդեպ թշնամական վերաբերմունք և իրականությունը աղճատվում է անձի սուբյեկտիվ ընկալման ընթացքում։

Իրականության անտեսումն արտահայտվում է մարդու կյանքի և գործունեության ավտոմատիզացիայի միջոցով, երբ նա չի ընդունում իրականության նորմերն ու արժեքները և ապրում է իր նեղ մասնագիտական աշխարհում։ Այս դեպքում բախում, հակազդում տեղի չի ունենում։

Իրականությունից փախուստը գիտակցաբար կամ անգիտակցաբար ընտրում են մարդիկ, որոնք իրականություն բացասական և ընդդիմադիր կողմով են գնահատում։ Նրանք գտնում եմ, որ չարժե հարմարվել իրականությանը, քանի որ այն կոնսերվատիվ է, միօրինակ, առկա է էքզիստենցիալ արժեքների հանդեպ ճնշումներ և այլն։

Իրականությունից փախչելով անձը իրականության բոլոր ոլորտների հետ ներդաշնակ փոխներգործության մեջ մտնելու փոխարեն կենտրոնանում է մեկ ոլորտի վրա (որը հիմնականում քայքայող է)՝ մերժում է մյուս ոլորտները։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար