Կախվածություն համացանցային հավելվածներից. օգուտն ու վնասը

Ժամանակակից կյանքն առանց համացանցի անհնար է պատկերացնել, քանզի համացանցային ծառայություններն ու տեխնոլոգիաները ներառված են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Խոսենք դրանցից մեկի՝ համացանցային հավելվածների մասին, որոնցից հաճույքով օգտվում են ինչպես չափահաս անձինք, այնպես էլ անչափահասները, ընդ որում՝ վերջիններս հիմնականում օգտագործում են ժամանցային հավելվածները՝ զվարճանալու, հանրային ճանաչում ձեռք բերելու համար։ Հավելվածներում  տեղադրվում են տեսանյութեր, լուսանկարներ, որի միջոցով նրանք ուշադրություն են գրավում։ Այս հոդվածում, ելնելով աշխատանքային փորձից, խնդիրը դիտարկում ենք առավելապես անչափահասների՝ ներգործության օբյեկտ լինելու տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասները դեռ ձևավորված չեն որպես կայուն արժեքային համակարգ կրող անձինք և առավել հեշտ են ենթարկվում սոցմիջավայրի ազդեցություններին։

Համացանցային հավելվածները, բացի նրանից, որ հնարավորություն են տալիս անչափահասներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվությունը, նոր ընկերներ ձեռք բերելու և մտահորիզոնն ընդլայնելու (այս ամենի իրականացման համար կարևոր է այն, թե ինչ բովանդակություն, նպատակ ունի հավելվածը)՝ վտանգավոր հետևանքներ ևս ունեն, մասնավորապես այն, որ անչափահասները հակված են օգտագործել հավելվածների ժամանցային տեսակն ու պասիվ դիտորդի դերը (տվյալ դեպքում անչափահասն այլ մարդկանց կյանքին հետևելու միջոցով փախնում է սեփական խնդիրների գիտակցումից) կամ սեփական կյանքի մանրամասները ցուցադրելու միջոցով ինքնագնահատական բարձրացնելը, հաճույքի զգացողության ապրումը դառնում է կախվածության առաջացման հիմք։ Հատկապես կարևոր է նշել, որ այս կերպ ինքնագանահատական բարձրացնելը կրում է ժամանակավոր բնույթ։ Այն չի կարող ապահովել անձի մոտ ինքնագնահատականի կայունությանը։ Խնդիրներից մեկն էլ կայանում է նրանում, որ հիմնականում տեսանյութերն իմաստային առումով մակերեսային են և չեն նպաստում անձի զարգացմանը։ Տեսանյութերում հիմնականում քննարկվում կամ ներկայացվում են կյանքի նյութական կողմը, առօրյա կյանքի մանրամասները և բաց է մնում հոգևոր կողմի կարևորումը։ Այս ամենը խոչընդոտում է հոգևոր արժեքների ձևավորմանը։ Ուստի, արժեքային համակարգի ձևավորումն ընթանում է նյութական կողմի գերզարգացմամբ։ Խախտվում է արժեքային համակարգի բալանսը, ինչը խաթարում է նաև անձի ներդաշնակ զարգացումը։ Դրա հետ մեկտեղ, տեղի է ունենում շփման փոփոխություն ընտանիքի անդամների հետ։ Առաջանում են կոնֆլիկտային հարաբերություններ։

Հարկ է նշել նաև այս ենթատեքստում լայն տարածում ունեցող «ատողներ» (hater) հասկացության մասին, երբ անչափահասները (հնարավոր է՝ նաև մեծահասակները) թիրախավորում են որևէ անչափահասի, վիրավորում են, որին հաջորդում են փոխադարձ վիրավորանքերը։ Խնդիրը տեղափոխվում է նաև սոցիալական միջավայր։ Առաջանում են վախեր, շփման խնդիրներ, կոնֆլիկտներ ընտանիքում։

Ժեստ հոգեբանական կենտրոնում, 2020թ-ի ընթացքում 151 այցելուից՝ 50 դեռահասներ ունեցել են վերոնշյալ խնդիրներից։ Երկու անչափահասի մոտ դիտարկվել է սուր վիճակ։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար