«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը և «Բրենդոն» գործակալության հիմնադիր Տաթև Բեյբությանը տարիներ առաջ ունեցան հանդիպում «Տարվա գործունյա կին» միջոցառման շրջանակներում և այլևս որոշեցին լինել գործընկերներ։ «Բրենդոն» գործակալությունն իրականացրել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի բրենդինգը, ստեղծել www.zhest.am կայքը, որն այցելելիս կարող եք տեսնել «Բրենդոն»-ի ձեռագիրը, այս տարիների ընթացքում երկու կազմակերպություններն իրականացրել են բազմաթիվ նախագծեր։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է «Բրենդոն» մարքետինգային եվ բրենդինգային գործակալության 10 տարին, ցանկանում նորանոր ձեռքբերումներ, վստահում նրան «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ապագա ծրագրերի իրականացումը և տոնում այս կարևոր օրն իր բարեկամի հետ։
Հետ