Ժեստեցիները Մ․ Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպված «Աշխատանքի շուկա 2024թ»-ում

Հունիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց «Աշխատանքի շուկա 2024թ»- էքսպոն։ Էքսպոյին իր մասնակցությունն ապահովեց և պատվավոր տեղ զբաղեցրեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնը։

«Աշխատանքի շուկա 2024թ»-ը «Ժեստ» հոգեբանական կենտրոնին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ ներկայացնել իր 17-ամյա գործունեությունը, հեղինակային նախագծերը և բաժինները միջոցառման մասնակիցներին:

Էքսպոյի շրջանակներում ներկայացվեց`

  • Կենտրոնում իրականացվող հոգեբանական ծառայությունները` անհատական խորհրդատվություններ առանց տարիքային սահմանափակման
  • Զինանոցը` դիմելու պայմանները, ընձեռնող հնարավորություններն ու ոլորտում ունեցած կարևորությունը
  • Միջազգային բաժինը, որտեղ իր կենտրոնական տեղն ուներ հոգեբանական երկլեզու հանրագիտարանը, վերջին շրջանում միջազգային կոնֆերասների մասնակցության արդյունքում ստեղծված հեղինակային ծրագրերը, ինչպես նաև միջազգային հավաստագիրը` IAO-ի կողմից, որը փաստում էր կենտրոնի կոմպետենտությունն ու միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանելը
  • Գենետիկ թեստավորումը, որին մեծ ոգևորությամբ արձագանքում էին ներկաները, ովքեր ունեին մասնագիտության կողմնորոշման հարցում դժվարացող դեռահասներ
  • Եվ վերջապես ստեղծված  նորույթը` հեղինակային ընտանեկան խաղերը, որոնք ունեցան իրենց նախավաճառքը էքսպոյի շրջանակներում։

Կենտրոնի տաղավարն իր ակտիվության արդյունքում,  մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց մասնակիցների, հատկապես ուսանողների մոտ:

Շնորհակալ ենք Մ․ Մաշտոցի անվան համալսարանի կարիերայի կոնտրոնին՝ հոգեբանության ոլորտում նման ներդրում ունենալու համար։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար