Ժեստ հոգեբանական կենտրոնի Արթիկի մասնաճյուղի բացման արարողակարգ

Ձյունառատ մի հրաշալի օր Ժեստ ընտանիքը Շիրակի մարզի քաղաք Արթիկում էր։ <<Պատիվ>> խնամքի կենտրոնը, ի դեմս տնօրեն՝ Արմենուհի Վարդանյանի, նախաձեռնել էին սեփական քաղաքում ունենալ պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայությունների կենտրոն։ Ժեստ կենտրոնին դիմավորեց քաղաք Արթիկի համայնքապետարանը, Վ․ Սամուելյանի մշակույթի տունը, ՏՄԱԿ-ի անձնակազմը, սիրված դասախոսներ, մանկավարժներ, բժիշկներ։ Բացման խոսք ասեցին Արմենուհի Վարդանյանը և Մարիամ Մեհրաբյանը՝ ողջունելով հյուրերին և ներկայացնելով կենտրոնի տեսլականը։ Ժեստեցիներ Լ․ Գրիգորյանը, Կ․ Գևորգյանը ներկայացրեցին հոգեբանական խնդիրների արդի վիճակը և գնահատման անհրաժեշտությունը։ Ներկաներից Արև Բաղդասարյանը Արթիկ/Ժեստ մասնաճյուղին խոստացավ նվիրել իր հեղինակային խաղերը, համայնքն իր աջակցությունը հայտնեց, իսկ մշակույթի տունը պատրաստակամ է բոլոր հոգեբանական միջոցառումները կազմակերպել իր հարկի տակ։ Մնում է փաստել, որ նման գործընկերներով ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ։

Բարի երթ Արթիկ/Ժեստ

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար