Ժեստ հոգեբանական կենտրոնի պատվիրակության պաշտոնական այցը Հարավային Ամերիկա բազմազբաղ էր և արդյունավետ համագործակցություններով լի։ Այս անգամ կանգառը «Արմենիա էթերնա» ռադիոհաղորդաշարն էր, որին մասնակցելու հրավերը Սարգիս Կարամեկյանինն էր։ Ռադիոեթերին մասնակցում էին Արկադի և Մարիամ Մեհրաբյանները, պ. Կարամեկյանի հրավերով Արգենտինայից ժամանած դուդուկահար Գագիկ Գասպարյանը և 2023թ._ին բռնի տեղահանված և արդեն իսկ իր տեղը Ժեստ հոգեբանական կենտրոնում գտած Ինեսա Ասրյանը։ Ռադիոեթերին տրամադրված ժամանակահատվածը 90 րոպեն էր, որը լրացավ մեկ ակնթարթում։ Ռադիոհաղորդաշարը հայի համար է և հայի մասին և կրում է հետևյալ կարգախոսը՝ «Հայություն, հայություն, միշտ հայություն»։ Ռադիոեթերի ժամանակ Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց Ժեստ հոգեբանական կենտրոնի հեղինակած առաջին ամենամեծ՝ 1000 և ավել էջ ունեցող հոգեբանական հանրագիտարանը, որը հայերեն և անգլերեն լեզուներով է, և ինչպես տիկին Մեհրաբյանը խոստացավ, կլինի նաև պորտուգալերեն, պարոն Մեհրաբյանը ներկայացրեց հայ մարզիկների հետ հոգեբանական աշխատանքը, դրա արդյունքում վերջիններիս կողմից ձեռք բերված հաղթանակները, մասնավորապես թշնամի մարզիկների հանդեպ ձեռք բերված 10։0 հաշվով հաղթանակը, որի բոլորիս համար հպարտանալու առիթ է։ Երբ հետևորդներից մեկը ուղիղ եթերի ժամանակ հարցրեց, թե ու՞ր է Արցախի դրոշը, Արկադի Մեհրաբյանը եթերի ժամանակ ոտքի կանգնեց, ցույց տվեց իր շապիկը, որի վրա Արցախի դրոշն էր՝ ասելով Արցախի դրոշը ես ինձ վրա եմ կրում։ Ի դեպ 40 թվի ներքո Արկադի Մեհրաբյան անունով շապիկը նվեր էր Սարգիս Կարամեկյանի կողմից, ով համդիսանում է նաև «Արմենիա ֆիդայիններ» ֆուտբոլային ակումբի ղեկավարը։ Ռադիոեթերի ժամանակ տիկին Մեհրաբյանը խոսեց հոգեբանական խնդիրների, Հարավային Ամերիկայում մասնաճյուղ (ինչպես պարոն Կարամեկյանն է ասում՝ Դարմանատուն) բացելու որոշման մասին։ Եթերը պարբերաբար ընդմիջվում էր երաժշտական դադարներով, որոնցից մեկի ժամանակ էլ Արմենիա Էթերնայի եթերում հնչեց Ժեստի հիմնը։ Եթերն իր դուդուկի անզուգական ձայնով զարդարեց Գագիկ Գասպարյանը։ Ռադիոհաղորդման այս եթերը հայկական էր, հայաշատ և սպասված։ Հաղորդավարը ողջունեց Ժեստ կենտրոնի մասնաճյուղ ունենալու գաղափարը, խոստացավ խրախուսել և լուսաբանել։
Հետ