Այս օրերին «Ժեստ» հոգեբանական թիմը աշխատանքային այցով գտնվում է Բրազիլիայում, որտեղ Ֆրանկո դա Ռոշա քաղաքում այցելեց Օզորիո Ցեզարի անվան արվեստի թանգարան։ Օզորիո Ցեզարը եղել է անվանի բժիշկ, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց բուժել է արտթերապիայի միջոցով։ Թանգարանում ցուցադրված է բացառապես բժշկի այցելուների նկարները, ովքեր ունեցել են տարբեր հոգեբանական խնդիրներ, և բժիշկը նկարելուց առաջ ասել է, որ նրանց նկարները ցուցադրվելու են, և նրանց մահից հետո կամ հարազատների թույտվությամբ նկարները տեղ են գտել թանգարանում։ Այնտեղ կար տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ցուցանակ։ Արտթերապիան, որպես հոգեբանական մեթոդ կիրառելով, բժիշկը թույլ է տվել անձի խանգարում ունեցող երիտասարդին նկարելու միջոցով արտացոլել սեփական արտաքինը, թե ինչպես է ինքն իրեն ընկալում։ Իրականում երիտասարդն ունեցել է բավականին գեղեցիկ ու բարետես արտաքին, բայց նկարում իրեն պատկերել է հրեշի տեսքով։ Այցի ընթացքում քննարկեցինք հոգեկան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դիսմորֆոֆոբիան, նարցիսիզմը, զառանցանքները, մանկական տրավմաները և սեռական շեղումները։ Ողջ թիմը ֆիլմը դիտեց հայտնի բժշկի մասին, վերլուծեցինք և քննարկեցինք բրազիլացի գործընկերների հետ։
Հետ