Այս անգամ աշունը ոչ միայն գիտելիքահեն էր կենտրոնի և նրա բոլոր մասնաճյուղերի համար, այլև գործնական հաջողությունների գրանցման շրջան էր միջազգային հարթակում։ Արդեն 4 և ավել ամիս է, որ մեր սիրելի ազգաբնակչությունը վայելում է գիտելիքահեն, կիրառելի ընտանեկան խաղերը, որոնք ստեղծվեցին կենտրոնի մասնագիտական խորհրդի ջանջերով։ «Երջանկություն քայլ առ քայլ» նախագիծը Մեհրաբյան ընտանիքի 20 տարեկան հարուստ փորձի հիման վրա ստեղծված այն շարքն է, որտեղ կարող եք բոլորի կողմից լսել դրական հետադարձ կապ, թե որքան կիրառելի և ժամանցային, ճանաչողական և ուսուցողական են։ Նույնը կատարվեց ՉԺՀ-ի Շանհայ քաղաքում կազմակերպված մեգացուցահանդեսում, որը թվով 7-րդն էր։ Անսահման մեծ թվով մարդիկ ձեքռ բերեցին այն կարևոր նպատակով, որ իրենց ընտանիքում գեթ մեկ անգամ շաբաթական կկարողանան իրենց երեխաների և հարազատների անց կացնել հրաշալի ժամանակ։ Փաստենք, որ չին պատգամավորներ, պաշտոնյաներ բազմաթիվ անգամ իրենց հիացմունքն են արտահայտել հայկական արտադրանքի մասին՝ ցանկություն հայտնելով ունենալ իրենց քաղաքի դպրոցներում և գրադարաններում։ Մեծ սեր վայելեց «Ես թե՞ դու» ժամանցային խաղը հատկապես դեռահասների, նրանց ծնողների շրջանում։
Այսպիսով, կենտրոնն իր միջազգայնացման ճանապարհին այս տարի գրանցեց նման հրաշալի արդյունավետ գիտաճանաչողական հաջողություն։ «Ժեստ» կենտրոնն այլևս ունի չին բարեկամներ։ Խորին շնորհակալություն մեր բարի գործընկեր IBRS նախագահ Մարիամ Մանուկյանին այցի կազմակերպման, իր զեկույցի ժամանակ մեր արտադրանքը ներկայացնելու համար։
Հետ