<<Ժեստ>> հոգեբանական կենտրոնի կանգառն այս անգամ <<Անի>> զարգացման կենտրոնն էր։ Սույն թվականի նոյեմբերի 28-ին կողմերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի ուղղություններն են՝
․ <<Անի>> մանկական զարգացման և հանգստի կենտրոնում հոգեբանական կրթության ուղղությամբ ծրագրերի իրականացումը։
․ Երկկողմանի այցերի, ծնողավարման սեմինարների, կլոր-սեղանների, ինտերակտիվ դասերի, մանկական հոգեթերապիայի, լոգոպեդիկ խնդիրների լուծման կազմակերպում։
․ Կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրապարակում։
Հանդիպման երկրորդ մասում կայացավ <<Ծնողավարության հմտություններ և մանկական ժամանակակից հոգեթերապիա>> վերտառությամբ սեմինար։
<<Անի>> մանկական զարգացման և հանգստի կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Մուրադյանը ներկայացրեց ճապոնական Յոկոմինե զարգացման ծրագիրը երեխաների դաստիարակության և զարգացման մեջ։
<<Ժեստ>> հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Մեհրաբյանը խոսեց հայ հասարակության, հայ ընտանիքի, նրանում մեծացող երեխայի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ հոգեբանական մոտեցումների մասին։
<<Ժեստ>> հոգեբանական կենտրոնի մասնագետները ներկայացրեցին զեկույցներ՝ <<Նախադպրոցական տարիքի երեխաների հուզակամային ոլորտի խնդիրների պատճառականությունը, հաղթահարման հոգեբանական ուղիները>>, <<Ծնողավարության հմտություններ>>, <<Նախադպրոցական տարիքի երեխաների վախերը, գիշերամիզությունն ու կակազությունը՝ որպես չարտահայտված հույզ>>, <<Կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների առանձնահատկությունները, առկա դժվարությունները և անհատական հոգեբանական մոտեցումները>>, <<Տարիքային զարգացում և հոգեխոսքային զարգացման խնդիրներ>>։
Հանդիման վերջում մասնագետները պատասխանեցին ներկա ծնողների հարցերին, որոնք բավականին շատ էին, վերջիններս փաստեցին նման հանդիպումների անհրաժեշտությունը։
Հետ