Ի՞նչն է դրդում դավաճանության

Ցավոք, մեր օրերում զույգերի մեջ եղած դավաճանությունները զգալի թիվ են կազմում, և դա վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։ Երբ զույգերը կանգնում են դավաճանության փաստի առաջ, առաջանում է հարց․«Ի՞նչ անեմ և ինչպե՞ս վարվեմ այս իրավիճակի հետ»։

 

Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է դարձել զույգերից որևէ մեկի դավաճանության պատճառ։ Կարող ենք առանձնացնել տարածված հետևյալ պատճառները․

 

1․ Սեռադերային խառնաշփոթ․ Անձը՝ որպես ամուսին/կին, տեսնում է մի մարդու, իսկ որպես սեռական զուգընկեր՝ մեկ այլ։ Այդ մոտեցումը հոգեբանական է․ դեռևս դեռահաս տարիքում գիտակցվում է, որ հոգեպես մեկ կարգի անձիք են ձգում, իսկ սեռապես՝ այլ։ Այս երևույթը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Նման հարցերը մեր զինանոցում քննարկում ենք սեքսապոթոլոգի հետ։ 

 

2․ Սեռական կյանքում նորություններ փնտրող անձիք կարող են այդ նորությունների պակասը լրացնել դավաճանությունների միջոցով։ Միևնույն ժամանակ տղամարդը ցանկություն չի ունենում կորցնելու իր կնոջը և հուզական որևէ կապ չի հաստատում «կողքի» կանանց հետ։ Նա կարող է օգտվել մարմնավաճառների ծառայություններից և սահմանափակվել այդքանով։

 

3․Կանայք կարող են գնալ դավաճանության պարզապես նոր էմոցիաներ ձեռք բերելու նպատակով։ Իսկ ի՞նչն է հանդիսանում ամենաուժեղ էմոցիա առաջացնող հանգամանքը՝ իհարկե, տղամարդը։

 

4․ Ընտանեկան զույգի սեռական կյանքում ժամանակի ընթացքում կարող է առաջանալ ձանձրույթ։ Խնդիրը նաև կարող է առաջանալ, երբ զույգերից մեկը առավել հաճախ սեքս է ակնկալում, իսկ մյուսը՝ ոչ։ Եւ, հետևաբար, առաջանում է ձանձրույթ այն անձի մոտ, ով չի կարողանում բավարարել իր ֆիզիոլոգիական պահանջները։

 

5․ Ինքնագնահատականի ցածրացում․ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է զգալ իրեն կարևոր և պահանջված։ Հաճախ ամուսնական զույգերի կյանքում տարիների և առօրյայի պատճառով առաջացած կոնֆլիկտները և խնդիրները կարող են առաջացնել ինքնագնահատակի ճգնաժամ։ Եվ մարդն ինքն իրեն կարևոր և ցանկալի զգալու նապատակով գնում է դավաճանության։ 

 

6․ Եթե նկատեցիք, արդեն իսկ նշված պատճառներում բացակայում է սիրային կապը։ Տարիների ընթացքում ամուսինները կարող են փոխվել, հետաքրքրությունները և արժեքները կարող են անհետանալ կամ ի հայտ գալ։ Եւ այդ ճանապարհին ամուսիններից մեկը կարող է գտնել իր նոր սիրուն։ Շատ հաճախ սիրային կապը կարող է վերածվել նոր ամուսնունթյան։



Անհրաժեշտ է գիտակցել, որ յուրաքանչյուր զույգի մոտ դավաճանության պատճառ կարող են հանդիսանալ միանգամայն տարբեր հանգամանքներ։

 

Ընտանեկան հոգեթերապևտի գլխավոր նպատակն է պարզել դավաճանության պատճառի սկզբնաղբյուրը։ Անհրաժեշտ է ձերբազատել վիրավորվածության զգացումից առաջացած հիշողություններից։ Նաև օգնել զույգին հաղթահարել ճգնաժամային հարաբերությունները և ընտանիքը որակապես այլ աստիճանի հասցնել։

 

Ինչպե՞ս օգնել զույգերին հաղթահարել դավաճանության փաստը կամ կանխարգելել այն, կսովորեք «Ընտանեկան հոգեբանի դպրոցում»:

 

Ընտանեկան հոգեբանի դպրոցում ուսումնասիրվում են ընտանեկան հոգեախտորոշման համապատասխան թեսթեր, խորհրդատվական և թերապևտիկ տեխնիկաներ: Ընտանեկան խնդիրները բավականին բարդ են և ընդգրկում են նաև հարակից գիտություններ, որոնք նույնպես կքննարկվեն:

 

Մեր զինանոցի մասին մանրամասների և գրանցվելու համար կարող եք զանգահարել 011652566 կամ 098821491 հեռախոսահամարներին կամ անցնել նշված հղմամբ՝ http://zhest.am/arsenal/4

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար