2017 թվականին «Ժեստ» հոգեբանական կենտրոնը նախաձեռնեց նոր ձևաչափով կրթական հարթակ՝ հոգեբանական դպրոց, որի առաքելությունն էր ոլորտի մասնագետներին զինել ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իրական գործնական հմտություններով։
Այսպես ծնվեց «Ժեստ» հոգեբանական Զինանոցը։
«Ժեստ» Զինանոցը ստեղծվեց որպես մասնագիտական աճի և ներուժի բացահայտման տարածք, որտեղ հոգեբանները, մանկավարժները և ոլորտի այլ մասնագետներ ձեռք են բերում կիրառական գործիքակազմ, զարգացնում մասնագիտական ինքնություն և ձևավորում վստահ, ինքնուրույն պրակտիկա։
Ուսուցման հիմքում են՝
Իր գործունեության 9 տարիների ընթացքում «Ժեստ» հոգեբանական Զինանոցը տվել է հարյուրավոր շրջանավարտներ՝ ձևավորելով հաջողակ մասնագիտական պատմություններ, կայացած և ինքնուրույն աշխատող մասնագետներ։
Այսօր «Ժեստ» Զինանոցը ոչ միայն կրթական ծրագիր է, այլ մասնագիտական համայնք՝ փորձի փոխանակման, աջակցության և շարունակական զարգացման հարթակ։
«Ժեստ» հոգեբանական Զինանոցում գործում են հետևյալ մասնագիտական դպրոցները՝
Յուրաքանչյուր դպրոցի մասնակիցներին տրամադրվում են մասնագիտական գրքեր և աշխատանքային նոթատետրեր։
Դպրոցների ավարտն ազդարարվում է շրջանավարտների կողմից մասնագիտական զեկույցների ներկայացմամբ։ Զեկույցի հաջող պաշտպանությունից հետո շրջանավարտները ստանում են երկլեզու հավաստագիր։
Հետ