Կյանքում մեծ նշանակություն ունեցող խնդիրը ոչ թե ուժեղ զգացմունքները ճնշելն է, այլ դրանց խորությունը և նպատակահարմարությունը զարգացնելը։ Ինչպես նշում են կոգնիտիվ հոգեբանության ներկայացուցիչները՝ «Կարևոր չէ, թե ինչ է կատարվել, կարևորը մեր վերաբերմունքն է դրա նկատմամբ»: Այս տեսակետից դեռահասների հուզական դրսևորումները մեծահասակների կողմից հաճախ բնութագրվում են որպես ոչ ադեկվատ, երբ արտահայտված հույզը չի համապատասխանում իրավիճակին, քանի որ դեռահասի համար այս տարիքում առաջնային գործունեությունը դառնում է հասակակիցների հետ շփումը և երկրորդային պլան է մղվում ուսումնական գործընթացը, որն էլ ծնողների կողմից դիտարկվում է որպես խնդիր: Դեռահասության տարիքը բնորոշվում է նաև հուզական անկայունությամբ, տրամադրության հաճախակի փոփոխություններով՝ հույզերը կտրուկ փոխվում են ուրախությունից տխրություն: Եվ այս հակադիր հույզերը շատ հաճախ կարող են փոխարինել միմյանց առանց լուրջ պատճառի: Այս հուզական անկայուն դրսևորումները հաճախ քննարկվում են և չեն ընդունվում ծնողների, մեծահասակների և այլ շրջապատող մարդկանց կողմից: Կարևոր է դեռահասի համար ճանաչել, ապրել և հասկանալ յուրաքանչյուր հույզը: Հույզերի կարգավորումը հանգեցնում է հոգեկան ներդաշնակության: Մի քանի տարբերակներ հույզերի կարգավորման համար՝
Հարգելի ծնող, եթե տանն ունես դեռահաս, ապա ինքդ քեզ տուր հարցեր՝