ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Մարդկությունն իր ստեղծման առաջին օրվանից անդադար ենթարկվել ու ենթարկվում է սթրեսային իրավիճակների ազդեցությանը: Անդադար տեղի ունեցող պատերազմները, գաղթերը, բնական աղետները անշուշտ ազդեցություն են ունենում մարդու հոգեկանի վրա, որոնք արտահայտվում են սոմատիկ դրսևորումներով, հոգեկան խանգարումներով և այլն: Անձը, ապրելով ծանր տրավմա, կարող է արտաքնապես շատ հանգիստ լինել: Գիտակցական մակարդակում կարող է անգամ մոռանալ, սակայն հոգեկանի այլ մակարդակներում և հիշողության մեջ այն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ տրավմատիկ գործընթացը չի ավարտվել: Ծանր հիշողությունները, գիշերային մղձավանջները, վախը և տագնապը կարող են տանջել մարդուն տասնյակ տարիներով: 
Հետտրավմատիկ սթրեսի գլխավոր ախտանշանները հանդիսանում են` 
• Անսովոր վառ պատկերներ անցյալից 
• Սարսափի, վախի, կարոտի զգացումները, անօգնական վիճակը 
• Flash back /տուժածին թվում է, թե անցյալը հետ է վերադառնում իր կյանք/ 
• Փախուստ այն ամենից, ինչը հիշեցնում է նրան տվյալ դեպքը 
• Քնի խանգարում  
• Մեղքի զգացում 
• Նյարդային համակարգի շարունակական գերլարվածություն 
• Կենտրոնական նյարդային համակարգի քայքայում, որը դրսևորվում է. 
1) Ֆիզիկական և մտավոր աշխատունակության նվազմամբ 
2) Ուշադրության և կենտրոնացման գործառույթների թուլացմամբ 
3) Բարձր գրգռվածությամբ 
4) Ստեղծագործական աշխատունակության նվազմամբ: 
• Հոգեբանական փոփոխություններ, որոնք առաջանում են ժամանակի ընթացքում 
1) Զայրույթ, ագրեսիայի չվերահսկում 
2) Սոցիումից օտարացում 
3) Եսակենտրոնություն 
4) Կարեկցանքի և սիրո կարողության նվազում 
5) Տարբեր տեսակի կախվածությունների հանդեպ հակումներ / ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն / 
• Սոցիալական հարմարման խանգարում 
Սթրեսային իրավիճակը ոչ միշտ է խորը հոգեկան տրավմաների հանգեցնում: Առավել հաճախ ի հայտ է գալիս, եթե՝ 
• Իրադարձությունը տեղի է ունեցել արագընթաց և հանկարծակի 
• Հարազատ մարդու (կամ մարդկանց) կորուստը 
• Անձը ենթարկվել է ֆիզիկական և հոգեկան բռնությունների  
• Այն տեղի է ունեցել մանկության տարիներին:  
Հոգեբանական տրավման, չի սահմանափակվում տրավման կրող սերունդով: Այն իր ազդեցությունն է ունենում նաև տրավման կրողի հետագա սերունդների վրա: 
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար