«Հոգեբանական Expo 2025».

«Ժեստ» հոգեբանական կենտրոնը ներկայացրեց իր մասնաճյուղերը Հայաստանի բոլոր մարզերում

2025 թվականը «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերմամբ․կենտրոննարդենունիմասնաճյուղերՀայաստանիբոլորմարզերում։Այսկարևորփուլնամբողջականբովանդակությամբներկայացվեցդեկտեմբերի 13-ին«Ժեստ»հոգեբանականկենտրոնումկազմակերպված«Հոգեբանական Expo 2025»միջոցառմանընթացքում։

Expo-ի շրջանակում կենտրոնի գլխավոր մասնաճյուղն ու բոլոր տարածաշրջանային բաժինները ներկայացան իրենց յուրահատուկ տաղավարներով՝ արտացոլելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններն ու մշակութային ինքնատիպությունը։

Վանաձորի տաղավարն իր ներկայությամբ պատվել էին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը և երգչուհի Լիլիթ Կարապետյանը։ Սյունիքի տաղավարը ներկայացնում էր դերասանուհի Լիա Զախարյանը, իսկ Թալինի տաղավարում հյուրերին իր գեղեցիկ կատարումներով դիմավորեց երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Էջմիածնի մասնաճյուղը ներկայացավ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետի հետ համատեղ՝ «Մեր Տուն» ՀԿ-ի մասնակցությամբ։ Կոտայքի տաղավարը առանձնանում էր հայկական ավանդական տիկնիկներով, որոնք անձամբ ներկայացնում էին տիկնիկագործ ամուսինները։

«Հոգեբանական Expo 2025»-ի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև տարազագետ Վահե Կոտանյանի դասախոսությանը, որի ընթացքում նա մանրամասն ներկայացրեց հայկական զարդանախշերի և տարազների դետալների խորհուրդն ու նշանակությունը։

Միջոցառումը երգ ու պարով զարդարեց «Ծիլք» ազգագրական համույթը՝ ստեղծելով ազգային ջերմ ու տոնական մթնոլորտ։ Հյուրերը համտեսեցին Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ ավանդական ուտեստներ, ծանոթացան հայկական մշակույթի բազմաշերտությանը և միջոցառումից հեռացան դրական տպավորություններով ու հիշարժան հույզերով։

«Հոգեբանական Expo 2025»-ը ևս մեկ անգամ ընդգծեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի առաքելությունը՝ լինել հասանելի, համահունչ և մշակութային արժեքներին մոտ յուրաքանչյուր համայնքում։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար