ՀՈԳԵԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

1.Շեղվող վարքի հանդեպ հանդուրժողականություն, քննադատական վերաբերմունք սոցիալական ինստիտուտների հանդեպ, օտարվածություն դրանցից, նոր գաղափարների և տպավորությունների հանդեպ հակվածությունը, ստեղծագործելու հանդեպ հետաքրքասիրություն, իմպուլսիվություն։

2.Հաջողությունների արժևորման, ակադեմիական գիտելիքների հանդեպ ցածր աստիճան, կրոնական հետաքրքություններ, կոնֆորմիզմ, հոգեբանական բարենպաստության զգացման ցածր աստիճան, որից էլ առաջանում է բարձր աստիճանի սթրեսն ու ապատիան, նորմերի, կանոնների հանդեպ հարգանքի ցածր աստիճան։

3.Ցածր ինքնագնահատական և այլ մարդկանցից կախում։

Ս.Բ. Բելառուսով թմրամոլների մոտ առանձնացնում է հետևյալ գործոնները.

1. Ոչ լիարժեք ընտանիք։

2.Մի ծնողի զբաղվածությունը, այսինքն շփման բացակայություն կամ քիչ շփում։

3.Ընտանիքում այլ երեխաների բացակայություն։

Ուիլյամս Բ. նշում հետևյալ գործոնները.

1.Հայրը բացակայում է կամ թույլ բնավորություն ունի։

2.Զիջող, գերհոգատար կամ իշխող մայր։

3.Անհետևողականություն և դրանք խթանող գործոններ։

4. Ծնողների միջև կոնֆիկտներ կամ թշնամություն։

5.Ծնողների կողմից երեխաներին ուղղված ոչ իրական պահանջներ։

Թմրամոլության բուժում՝ հատուկ ստացիոնար բժշկական միջամտություն է իրականացվում, որն ուղեկցվում է կամ շարունակվում է  թմրամոլի և ընտանիքի հետ համատեղ հոգեթերապիայով։ Հոգեթերապայի արդյունավետ միջոց է համարվում «Անանուն ալկոհոլիկների խումբը»՝ որպես կախյալության և փոխկախյալության բուժման առաջատար տարբերակ։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար