ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԱԽԵՐ։ ԱՆՑԱՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հղիության ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ հոգեբանական և ֆիզիոլոգիական փոփոխությունների: Սպասողական ինը ամիսները ուրախ և թեթև ապրելու համար կինը պետք է իմանա, թե ինչ է կատարվում իր հետ, և ինչպես լուծել առաջացած բարդությունները:Բեղմնավորման պահից սկսած՝ կնոջ օրգանիզմում ամեն ինչ արմատապես փոխվում է: Մարմինը սկսում է պատրաստվել նոր ժամանակահատվածին: Օրգանիզմը տրամադրվում է ստեղծված նոր կյանքի ճիշտ զարգացմանը և լիարժեք սնուցմանը: 

Հղիությունը, հատկապես առաջինը, կնոջ համար ոչ միայն երջանիկ ժամանակ է լինում, այլ նաև անհանգիստ։ Փոխվում է մարմինը, հորմոննեը եռում են, տրամադրությունը դառնում է փոփոխական։ Ապագա մայրիկի համար այս ամենը նոր է, հուզիչ, երբեմն մտահոգիչ։

Հաճախ հենց այս շրջանում գլուխ են բարձրանում կնոջ վախերը․

  • Ո՞նց կանցնի ծննդաբերությունը
  • Ինչպե՞ս է այնտեղ բալիկը, լա՞վ է իրեն զգում
  • Ինչպիսի՞ մայրիկ ես կլինեմ
  • Ինչպե՞ս է փոխվելու իմ կյանքը երեխայի ծնվելուց հետո։

Այս բոլոր նորմալ զգացողություն է, և այն մտքերը որը հաճախ ունենում ենք դա ևս նորմալ է, որը պայամանավորված է ձեր ներկայիս վիճակի հետ։ Պարզապես ընդունեք ձեզ այնպիսին ինչպիսին որ հիմա կաք, եղեք հանգիստ և դրական։ 

Երբեմն հղի կանայք անհագստանում են նաև ծննդաբերական ցավից, արդյո՞ք հնարավոր է անցավ ծննդաբերություն թե ոչ։ Ծննդաբերական ցավը նորմալ ու բնական երևույթ է։ Պետք չի դրանից վախենալ, սարսափել կամ փորձել ամեն կերպ խուսափել ցավը զգալուց։ Ինչքան ավելի ինտենսիվ են դառնում կծկանքները, ինչքան ուժեղանում են զգացողությունները, այնքան մոտենում է ձեր հանդիպումը բալիկի հետ։ Փորձեք ընկալել ցավը ոչ թե որպես թշնամի, այլ որպես գործընկեր, օգնական և ուղղություն ցույց տվող։ Ցավից պետք չի փախչել, ի փոխարեն կարելի է դրա հետ աշխատել․

  • ռելաքսացիոն տեխնիկաներ, որոց մեջ մտնում են՝
    - մկանային ռելաքսացիա
    - շնչառություն
    - երաժշտության օգտագործում
    - mindfullness մեթոդներ (ինքնագիտակցությունը զարգացնող)
  • մանուալ (ձեռքերով կատարվող) մեթոդներ՝

- մերսումներ
- տաք կոմպրեսներ

Ծննդաբերությանը կարելի նախապատրաստվել տարբեր ձևերով։ Ոմանք ինքնուրույն գրքեր են կարդում, նյութեր են ուսումնասիրում։ Ուրիշները գնում են պերինատալ յոգայի, լողի։ Աշխարհով մեկ շատ կանայք հաճախում են ապագա մայրիկների համար դասընթացների։ Եղեք դրական, վստահ, որ ամեն բան հիանալի է լինելու։ 

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար