Նոյեմբերի 15-ն արդեն մեկ տարի է տոնական օր է «Ժեստ» կենտրոնի պատմության մեջ։ 2023 թվականին՝ նույն օրը, հիմք դրվեց Արարատի մարզի առաջին մասնաճյուղին՝ Արտաշատ/Ժեստին՝ ի դեմս Մերի Պետրոսյանի։ Դժվար և հետաքրքիր ճանապարհ հարթեց մասնաճյուղը՝ հավատարիմ մնալով կենտրոնի փորձին և բարի ավանդույթներին։ Մեզ համար տոնական օրը տոն նվիրեցինք ողջ մարզին։ Ընդհանուր թվով 4 հիմնական քաղաքներում ունեցանք 800 հյուր։ Մեր բարի գործընկեր Արամ Ավետիսյանի աջակցությամբ ք․Վեդիում, ք․ Արարատում, ք․ Արտաշատում լայնամասշտաբ հանդիպումներ էր կազմակերպվել։ Շատ հյուրեր մեր տոնական օրը պարգևատրվեցին շնորհակալագրերով հոգեկրության մեջ իրենց լուման ունենալու առթիվ։
Արարատի մարզում հոգեկրության տոնական օրն առաջին կանգառը ք․ Մասիսում էր, երբ մեզ հյուրընկալեց համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Քննարկվեցին մարզում առկա շատ հոգեբանական ցցուն խնդիրներ, վերհանեցինք լուծման և կանխարգելման ժամանակակից ելքեր։
Մ․ Եղիգյանի հյուրընկալ կրթօջախը մեզ հյուրընկալեց Վեդիի Գեղարվեստի դպրոցում։ Տեղի ունեցավ «Հակասթրեսն ընտանիքում» հեղինակային ինտերակտիվ հանդիպումը և քննարկվեցին բազմաթիվ կարևոր սթրեսային իրավիճակներ և լուծման եղանակներ։ ք․ Արարատում պարոն Իսաջանյանի բարձր հովանու ներքո անց կացվեց «Հակասթրեսն ընտանիքում» հեղինակային հանդիպումը ք․ Արարատի բնակչության հետ։ Անգամ դեռահասներն ակտիվ էին և մասնակցում էին 200 հոգանոց լսարանում անկաշկանդ և ներգրավված։
Արտաշատի դրամատիկական թատրոնում մեգատոնական հանդիպումն էր, որը տևեց 2 ժամ և հրաշալի տրամադրությամբ արտաշատցիները պահանջեցին շարունակություն։
«Հակասթրեսն ընտանիքում» հեղինակային ինտերակտիվ հանդիպումների շարքը կլինեն ավելի հաճախակի, քանի որ ազգաբնակչության լայն շերտերում այն սիրվել է և բազմաթիվ մարդկանց խնդրանքով տարբեր մարզերից մենք այն կդարձնենք մեր կայացած նախագծերից, ինչպիսին են Զինանոցը, «Լավագույն հոգեբան ուսանողը», «Ոչ տագնապին», «Երջանկություն քայլ առ քայլ»։
Հետ