Գեշտալտ թերապիայի հիմնական դրույթները

Գեշտալտ նշանակում է<<ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք>>: Պարզվում է, որ մենք՝ աշխարհը և մեզ, մեր զգացմունքները ընկալում ենք, երբ միացնում ենք դրանց բոլոր մասնիկները, մասերը: Օր. ծառը տեսնելիս մենք ընկալում ենք այն համադրելով, ամբողջացնելով նրա բոլոր մասերը՝ արմատ, բուն, սաղարթ, ճյուղեր: Դա ավելին է, քան ուղղակի ամբողջականացումը, քանի որ ընկալումը տեղի է ունենում մեր զգայությունների միջոցով և մենք արտացոլում ենք արտաքին աշխարհի էներգիաները: Չափազանց կարևոր է, թե հենց ընկալողն ինչպես է ստեղծում այդ ամբողջությունները: Այս ամբողջական ընկալման ընթացքում մենք արտաքին աշխարհից կամ մեր զգայություններից, զգացմունքներից առանձնացնում ենք կոնկրետ օբյեկտ, երևույթ, զգացմունք՝ այն վերածելով ֆիգուրայի, որն առավել արտահայտիչ, մեծ, կարևոր է դառնում, իսկ մնացյալ օբյեկտներն, երևույթներ ու զգացմունքները աղոտվում են, անցնում երկրորդ պլան՝ վերածվելով ֆոնի. այնպես, ինչպես նկար նկարելիս: Նկարագրածը ըմբռնելու համար, փորձենք կենտրոնոնանալ ձեր շրջապատում եղած ցանակացած օբյեկտի վրա: Նկատեցի՞ք, որ այն խոշորացավ, դարձավ կարևոր, իսկ մնացած պատկերները դարձան աղոտ: Ապա փորձեք կենտրոնանալ այլ օբյեկտի վրա. նույն գործընթացը տեղի է ունենում այս դեպքում ևս: Քանի դեռ մենք մեր ուշադրությունը չենք կենտրոնացրել որևէ կոնկրետ օբյեկտի վրա, այս պրոցեսը առավել բնական է ընթանում՝ կախված մեր հետաքրքրությունից: Երբ մենք խոչընդոտում ենք, դիմադրում այս բնական պրոցեսին, մենք կորցնում ենք կամ պասիվացնում մեր մի մասը: Այսպես մենք կարող ենք կենտրոնանալ բացասական մտքերի վրա, աղոտ և երկրորդական դարձնելով դրական մտքերը, սահմանափակել մեր գիտակցության ազատության սահմանները:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար