Գիտության ճյուղերից մեկը՝ դերմատոգլիֆիկան, ուսումնասիրում է մարդու մատնահետքերը: Մեր մատնահետքերը ձևավորվում են դեռևս ներարգանդային կյանքում և չեն երթարկվում փոփոխության մեր ամբողջ կյանքի ընթացքում: Երեխայի զարգացման հետ մեկտեղ, ձեռքերի և ոտքերի մաշկի արտաքին շերտը` էպիդերմիսը և ներքինը սեղմում են իրենց միջև գտնվող մաշկային բջիջներին: Ստեղծվում է ուժեղ ճնշում, որը ժայթքում է՝ առաջացնելով այս մակերեսային նախշերը: Մատնահետքերը առանձնահատուկ են յուրաքանչյուր անձի համար: Մինչ այժմ չի եղել դեպք, որ երկու մատների մատնահետքերը նույնական լինեն: Անգամ երկվորյակների մոտ, ովքեր մի բջջից են առաջանում և ունենում են ԴՆԹ-ի նույն կազմությունը, մատնահետքերը միշտ տարբեր են լինում: Մատնահետքերը անփոփոխ են մնում ամբողջ կյանքի ընթացքում: Գիտությունն ապացուցել է, որ որքան էլ մարդը ձգտի փոխել իր մատնահետքերի վրա առկա գծերը, նրա մոտ ոչինչ չի ստացվի (պատմության ընթացքում շատ դեպքեր են եղել ու փորձեր, այդ թվում՝ մատների վրայի մաշկի փոխպատվաստում, բայց պատկերը, միևնույնն է, վերականգնվել է): Բոլորս գիտենք, որ այս հատկությունը թույլ է տալիս օգտագործել մատնահետքերի համեմատության մեթոդը հանցագործների փնտրման և անձի հաստատման մեջ: Բայց, չէ՞ որ, այս ամենից զատ մեր մատնահետքերն ունեն բիոմետրիկ տվյալներ, մեր անհատական ունակությունների, առանձնահատկությունների մասին: Մեր գործընկերները մեզ են ուղարկել փոքրիկ տեսանյութ, որը կխնդրեմ դիտենք:
Այ՛ո, աշխարհն այսօր ունի գենետիկ թեսթ...
Ժամանակակից հասարակության առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է ինքնահաստատման, ինքնակողմնորոշման և սեփական ես-ի արժևորման հարցը: Հասարակության սրընթաց զարգացումը և նոր մասնագիտությունների երևան գալը առաջացնում է որոշակի քաոս անհատի գիտակցության մեջ: Դեռ վաղ հասակից, ծնողները ուշադրություն են դարձնում երեխայի ընդհանուր զարգացվածության, ճաշակի, ֆիզիկական և մտավոր ունակությունների ձևավորմանը: Այս տարիքից սկսած՝ երեխաները հաճախում են խմբակներ, դպրոցներ և պրոֆիլային այլ հաստատություններ, որոնք երբեմն երեխային ոչինչ չեն տալիս: Այս խնդիրն առավել ակնառու է դառնում դեռահասության փուլում, երբ դեռահասը պետք է կատարի մասնագիտության ընտրություն: Կարող ենք հաջողակ համարել այն մարդկանց, ովքեր կատարել են ճիշտ մասնագիտական ընտրություն ամբողջ կյանքի համար: Գենետիկ թեսթն այսօր հնարավորություն է տալիս մարդուն բացահայտելու սեփական բիոմետրիկ տվյալներն իր անհատական ունակությունների վերաբերյալ, ինչն իր հերթին թույլ է տալիս արդյունավետ և նպատակաուղղված օգտագործել սեփական ռեսուրսները՝ կյանքում կայանալու և հաջողակ մարդ լինելու համար՝ հնարավորինս զերծ մնալով հիասթափություններից, որոնք առաջ են գալիս սխալ կողմնորոշման արդյունքում:
Այժմ համառոտ կներկայացնենք գենետիկ թեսթի բաղադրիչները:
Այսպիսով, բացահայտելով մեր բիոմետրիկ տվյալները, մենք կարող ենք առավելագույնս օգտագործել մեր բնածին ընդունակությունները, կյանքում առավել հաջողությունների հասնելու համար: