2024 թվականի առաջին նախագիծը կենտրոնի կողմից իրականացվեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասը <<Արտ և գինի>> միջոցառումն էր՝ նախատեսված ծնողավարության համար։ Մայրերը և երեխաները միասին դասական երաժշտության ներքո սկսեցին նկարել իրենց երազանքները, փոխանցեցին միմյանց դրական հույզեր։ Հանդիպման նպատակը բացի դրական ծնողավարությունից, ինքնաճանաչողության և փոխճանաչողության գործընթացն էր։ Քննարկվեցին բազմաթիվ ակտուալ խնդիրներ, որոնք հուզում էին մայրիկներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամենամյա դարձնել հակասթերսի նման հանդիպումները Լիոն քաղաքում։
Հաջորդ խոշոր հանդիպումը <<Նևրոզի հաղթահարման հոգեբանական ուղիները>> վերտառությամբ քննարկումն էր, որի ժամանակ առաջին մասը վարեց Արկադի Մեհրաբյանը; Կոգնիտիվ-վարքաբանական ուղղության գլխավոր և հիմնական դրույթները ներկայացնելով, առաջարկվեց հոգեբանական խնդիրների քննարկում այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ նևրոզը հիվանդություն է և լուծում չունի, կամ լուծումը միայն դեղերով է հնարավոր։
Երկրորդ մասը վարեց Մարիամ Մեհրաբյանը <<Հոգեդրամա>> մեթոդով, որի ժամանակ եռափուլ տեխնիկա կիրառվեց և շատերը կարողացան գտնել անցյալում խանգարող խնդիրներ, գիտակցել, ապագայում գտնել ռեսուսրներ դրանք հաղթահարելու համար։
Հակիրճ ներկայացնելով ողջ ծրագիրը պետք է փաստել, որ կենտրոնն իր առաքելությանը հավատարիմ հակասթերս, ոչ տագնապին նախագծերով կարողանում է հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել աշխարհասփյուռ հայությանը։