Երեխաների կոնֆլիկտային վարքի պատճառները

Երեխաների դաստիարակությունը պայքար է ծնողների համոզմունքների, երեխաների ցանկությունների եւ հասարակական կարծիքի միջև։ Ամբողջ խնդիրը բալանսը գտնելու մեջ է։  


Եվ շատ հաճախ ծնողների սխալների պատճառով երեխաները դառնում են անկառավարելի։ Ծնողները պետք է հիշեն, որ իրենց երեխաների պահվածքի գլխավոր պատասխանատուն հենց իրենք են։ 
Եկե՛ք հասկանանք, թե որո՞նք են գլխավոր սխալները, որ հանգեցնում են նրանց անկառավարելիությանը․ 

1) Ծնողները մտածում են, որ երեխան այդպես ինքնարտահայտվում է։ Երեխաները կարող են կծել, նվնվալ, կռվել, իսկ ծնողն ասում է, որ տարիքից է, կանցնի։ Նման պահվածքը ժամանակի ընթացքում կարող է վերածվել լուրջ խնդրի։ Երեխան պետք է զգա սահմանները և այդ սահմանները պետք է հաստատի հենց ծնողը։ 

2) Ծնողը թույլ չի տալիս, որ երեխան մեծանա։ Մեծանալուն զուգահեռ երեխայի ինքնուրույնությունը ևս պետք է մեծանա։ Անկախ նրանց տարիքից ծնողներն ասում են․ «Դու դեռ շատ փոքր ես, որ կարողանաս անել դա»։ 

3) Ծնողները կարծում են, որ երեխայի վատ վարքի պատճառ կարող է հանդիսանալ ցանկած մարդ, իրավիճակ, բայց՝ ոչ իրենք։ Հեռուստացույցով, համացանցում, մանկապարտեզում, դպրոցում կամ որևէ այլ վայրում, եթե երեխան ականատես եղավ բռնության, ապա անհրաժեշտ է, որ ծնողը հենց ինքը քննարկի երեխայի հետ նմանատիպ իրավիճակները և կառուցողական եղանակով բացատրի, թե որն է ճիշտ վարք, իսկ որը՝ ոչ։  

4) Ծնողները թույլ են տալիս վիրավորել իրենց։ Երբ երեխան վիրավորում է ծնողին, ապա հենց սկզբում պետք է բացատրել երեխային թույլատրելի սահմանները։ Հակառակ դեպքում, ծնողը կկորցնի իր հեղինակությունը երեխայի աչքերում։  

5) Ծնողները վախենում են չափազանց խիստ գտնվելուց։ Պետք է հասկանալ, որ ցիվիլ եղանակով երեխային կարգապահություն սովորեցնելն ու գոռալը նրա վրա միանգամայն տարբեր բաներ են։ Ծնողները կարող են վախենալ երեխայի ինքնագնահատականն իջեցնելուց կամ երեխայի հետ «ընկերական» կապը փչացնելուց։ Սակայն, պետք է հիշել, որ ծնողի գործառույթն այնն է, որ երեխան հարգի ինքն իրեն, ծնողին և շրջապատող այլ մարդկանց։   


Երեխաների դաստիարակությունն ամենաբարդ աշխատանքն է, այդ իսկ պատճառով հրավիրում ենք Մանկան հոգեբանի դպրոց՝ մասնակցելու մեր կենտրոնում անցկացվող զինանոցի դասընթացներին։ 


Մանկան հոգեբանի դպրոցն իրենից ենթադրում է գործնական աշխատանքներ նախադպրոցական, կրտսեր դպրոցական և դեռահասության տարիքի երեխաների հետ աշխատանքում: 

Մանրամասների և գրանցվելու համար խնդրում ենք զանգհարել (011) 652566, (091) 652566, (098) 821491, (044) 652566 հեռախոսահամարներից մեկին։ Կամ գրանցվե՛ք մեր կայքում http://zhest.am/arsenal/3  

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար